Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշում է 60-ամյակը
Հասարակություն
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ծննդյան 60-ամյա տարեդարձը դիմավորում է ընտանեկան շրջանում, հաղորդել են Ելիսեյան պալատում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ֆրանսիայի Հանրապետության 24-րդ նախագահը ծնվել է 1954 թվականի օգոստոսի 12-ին Ռուանում՝ ստոմատոլոգ-բժիշկ Ժորժ Օլանդի և բուժքույր Նիկոլ Տրիբերի ընտանիքում: Ծնողներից նա ժառանգել է հիմնավորելու և համոզելու ունակությունը: Դասարանում նա համարվել է առաջին աշակերտը, իսկ նրա սիրելի գրքերն են եղել հանրագիտարանները և պատմական գրականությունը:
Տարվելով քաղաքականությամբ՝ Օլանդ Կրտսերը համակվել է Սոցիալիստական կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Միտերանի՝ լսարանի վրա մոգական ներգործության բոլոր հնարքներին տիրապետող հռետորի հմայքով: Սակայն ո՛չ գործունեությունը կուսակցությունում և ուսնաողական արհմիություններում, ոչ ռոք-երաժշտությամբ հափշտակվածությունը, ուսանող եղած ժամանակ Օլանդը եղել է Led Zeppelin-ի երկրպագուն, չեն խանգարել նրա ակադեմիական հաջողություններին: Ապագա ղեկավարը չորս դիպլոմ է ստացել ամենահեղինակավոր ուսումնական հաստատություններում, ներառյալ նաև է ՆԱ ադմինիստր ացիայի ազգային հռչակավոր դպրոցը՝ «նախագահների դարբնոցը», հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան