«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Օրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազին Գրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Կխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը Այսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել է Լայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում 

Վարչապետն աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ (լուսանկար)

Քաղաքական

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու և լուծման եղանակները քննարկելու նպատակով:

Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի աննախադեպ առողջ բերք է ստացվել: Ներկայացնելով գյուղի առաջնահերթ խնդիրները՝ համայնքի բնակիչները խնդրել են Հովիկ Աբրահամյանին աջակցել գյուղի ծայրամասում գտնվող պոմպի համար տրանսֆորմատոր, ինչպես նաև տրակտոր ձեռք բերելու հարցում: Կառավարության ղեկավարը խոստացել է լուծում տալ բարձրացված խնդիրներին՝ հանձնարարականներ տալով պատասխանատուներին:

Արգավանդ համայնքի բնակիչները Հովիկ Աբրահամյանին են դիմել համայնքի մանկապարտեզը վերակառուցելու խնդրանքով, ինչին գործադիրի ղեկավարը դրական է արձագանքել և հանձնարարել ներկայացնել նախագիծ-նախահաշիվ: Տանձուտ համայնքում, անդրադառնալով գյուղացիների բարձրացրած հարցին, վարչապետը խոստացել է ևս մեկ խորքային հոր օգտագործելու հնարավորություն ստեղծել:

Տանձուտից ուղևորվելով Ալաշկերտ համայնք՝ վարչապետ Աբրահամյանն այցելել է գյուղի բնակիչներից մեկի խաղողի այգի, ծանոթացել 5 հա հողատարածքում իրականացվող ծրագրին: Արձագանքելով գյուղացու խնդրանքին՝ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ներկայացնել խաղողի տնտեսության զարգացմանն աջակցելու բիզնես ծրագիր: Վարչապետն ընդգծել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցելու Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կողմից ներկայացվող նման բիզնես ծրագրերի իրականացմանը: Իսկ Սարդարապատ համայնքում գյուղացիները խնդրել են կառավարության ղեկավարին վերամշակող գործարանների հետ քննարկել ընդունվող ապրանքների գների փոքր-ինչ բարձրացման հարցը, քանի որ ներկայիս գինը ցածր է, և ստացվող եկամուտը չի ծածկում գյուղացու ծախսերը:

Արմավիր քաղաքում վարչապետ Աբրահամյանը հանդիպել է Շահումյան փողոցի թիվ 11 և 13 բնակելի վթարային շենքերից Արմավիրի պահածոների գործարանի վերանորոգված վարչական շենք տեղափոխված բնակիչներին: Շենքը վերանորոգվել է 2012 թ. Արմավիրի մարզպետարանի կողմից, ստեղծվել են բնակարանային հարմարավետ պայմաններ, սակայն մինչ օրս այստեղ տեղափոխված շուրջ 50 ընտանիք սեփականաշնորհման վկայագիր չի ստացել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է Արմավիրի մարզպետին մինչև ս.թ. սեպտեմբերի 10-ը բոլոր բնակիչներին տրամադրել սեփականաշնորհման վկայագրեր:

Արմավիրի մարզի համայնքների բնակիչների հետ հանդիպումներից հետո Հայաստանի վարչապետը շրջայց է կատարել բանջարեղենի վերամշակմամբ և պահածոյացմամբ զբաղվող «Լևոն» ՍՊ ընկերությունում, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: Գործարանի արտադրանքի 90 տոկոսն արտահանվում է Բելգիա, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, իսկ 10 տոկոսը մատակարարվում է Հայաստանի Հանրապետության բանակին: Ֆինանսական խնդիրները լուծելու նպատակով ձեռնարկությունը խնդրել է ՀՀ կառավարությանը՝ շրջանառու միջոցների համար վարկ տրամադրել:

Կառավարության ղեկավարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ ճեպազրույցում ամփոփել է աշխատանքային այցի արդյունքները՝ նշելով, որ գյուղացիները բարձրացրել են խորքային հորերի օգտագործմանը, վերամշակող գործարանների կողմից ընդունվող գյուղմթերքի գնի փոքր-ինչ բարձրացմանը, գյուղտեխնիկայի տրամադրմանը, վարկավորման պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Այս խնդիրների կապակցությամբ վարչապետը լրագրողներին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունը պահուստային ֆոնդից 1 մլրդ 500 մլն ՀՀ դրամ է հատկացրել՝ Արմավիրի մարզում 119 խորքային հորի վերականգնման նպատակով, այսօր քննարկվում է նաև գյուղացիական տնտեսությունների սուբսիդավորման ավելացման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտին աջակցելու նպատակով կառավարությունը երկարաժամկետ վարկեր տրամադրելու և ջերմոցային տնտեսությունը զարգացնելու ծրագրեր է մշակում: «Մենք ունենք մեծ ռեսուրս՝ մոտ 100 մլն ԱՄՆ դոլար, որը տրամադրելու ենք գյուղացիներին ջերմոցներ կառուցելու համար: Դա մեծ հնարավորություն է՝ աշխատատեղեր ստեղծելու և արտադրանքն արտահանելու համար», - հավելել է գործադիրի ղեկավարը:

Անդրադառնալով սահմանային միջադեպերին վերաբերող հարցին՝ երկրի վարչապետը տեղեկացրել է, որ Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի թիվը կտրուկ նվազել է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ նախկին ոստիկանապետի քրեական վարույթը վերադարձվել է նախաքննական մարմին Իրանը շարունակում է նավթ արտահանել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանըՕրը տրամադրեք կենցաղային հարցերին․ հուլիսի 14-ի աստղագուշակ Սպանության փորձ, առևանգում, ավազակություն. 15 անձի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատախազինԳրանցվել է աշխարհում օդի ամենաբարձր ջերմաստիճանը՝ +51.5°C Իրանի զենքի արտադրության հզորության 84%-ը ոչնչացվել է․ ԱՄՆ նախագահԿխաղա՞ արդյոք Մբապեն Իսպանիայի դեմ. Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի հստակ պատասխանը Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերըԱյսօր Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերությունը վստահորեն զարգանում է բոլոր առանցքային ուղղություններով. Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին Մնացել են միայն ձիերը, տեսնենք` կառգրավվե՞ն․ Հովհաննես Վարդանյան (տեսանյութ) Թրամփ. ԱՄՆ-ը փոխհատուցում է պահանջում Հորմուզի նեղուցով նավարկությունն ապահովելու համար 36-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի բնակչին, ապա տեղափոխել հիվանդանոց․ հետիոտնը մահացել էԼայնածավալ գործողություն մայրաքաղաքում. 17 անձ տեղափոխվել է ոստիկանություն․ քաղաքապետարան Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ»ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
Ամենադիտված