«Ռեալը»` Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութեր)
Սպորտ
Իսպանական երկու ակումբներ՝ 2013/2014թթ. Չեմպիոնների լիգայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» և Եվրոպայի լիգայի գավաթակիր «Սևիլիան» այսօր վիճարկեցին Եվրոպայի սուպերգավաթը:
Մադրիդցիների մարզիչ Կառլո Անչելոտտին խաղադաշտ էր դուրս բերել «Ռեալի»՝ այս տարի ձեռք բերած երկու կարևորագույն ֆուտբոլիստներին՝ Խամես Ռոդրիգեսին և Տոնի Կրոսին: Մադրիդցիների ամբողջական կազմը հետևյալն էր.
Դարպասապահ - Իկեր Կասիլյաս
Պաշտպաններ - Պեպե, Դանիել Կարվախալ, Ֆաբիու Կոենտրաու, Սերխիո Ռամոս
Կիսապաշտպաններ - Լուկա Մոդրիչ, Խամես Ռոդրիգես, Գարեթ Բեյլ, Տոնի Կրոս
Հարձակվողներ - Քարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու
«Սևիլիայի» կազմը հետևյալն էր՝
Դարպասապահ - Բետու
Պաշտպաններ - Կարիսու, Ֆերնանդո Նավարո, Կոկե, Նիկոլաս Պերեխա, Ֆեդերիկո Ֆասիո
Կիսապաշտպաններ - Վիտալո, Դենիս Սուարես, Գժեգոժ Կրիխովյակ
Հարձակվողներ - Ալեիքս Վիդալ, Յագո Ասպաս, Կառլոս Բակա
Հանդիպման 30-րդ րոպեին մադրիդցիների առաջատար, Պորտուգալիայի ազգային ընտրանու հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն բացեց հանդիպման հաշիվը:
Երկրորդ խաղակեսում՝ արդեն 49-րդ րոպեին պորտուգալացին դարձավ դուբլի հեղինակ:
Այսպիսով՝ Մադրիդի «Ռեալը» դարձավ 2013/2014 մրցաշրջանի՝ Եվրոպայի սոպերգավաթակիր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան