Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում գլխավորում Է ՖԻԼԱ-ի վարկանիշային աղյուսակը
Սպորտ
Եվրոպայի կրկնակի չեմպիոն 96կգ քաշային Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում գլխավորում Է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԼԱ-ի հունահռոմեական ոճի ըմբշամարտի վերջին վարկանիշային ցուցակը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում, Հայաստանի եւս 3 ըմբիշ տեղ են զբաղեցրել աշխարհի լավագույնների տասնյակում, իսկ նրանցից 75կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը զբաղեցնում Է 3-րդ տեղը:
Ինչպես հայտնի Է, Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի ղեկավարությամբ այժմ նախապատրաստվում Է սեպտեմբերին Ուզբեկիստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան