Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում 24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը Իրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» «Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ» 

Նաիրա Զոհրաբյանը հայ գերու սպանության դեպքի հետ կապված նամակ է հղել ԵԽ մի խումբ պաշտոնյաների

Քաղաքական

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր' օգոստոսի 13-ին , պաշտոնական նամակ է հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին եւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին' կապված օգոստոսի 7-ին Ադրբեջանում գերի ընկած եւ հաջորդ օրն սպանված Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի մահվան դեպքի հետ: Նամակում ասված է.

«Եվրոպական Խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցին

ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդին

ԵԽԽՎ նախագահ Ան Բրասյորին

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսին

Օգոստոսի 7-ին տեղանքում մոլորված եւ հայ-ադրբեջանական սահմանը պատահականորեն հատած Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը օգոստոսի 8-ին սպանվեց Ադրբեջանում: ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանի պաշտոնական քարոզչամեքենաները, խախտելով միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, խախտելով Ժնեւյան կոնվենցիան, ողջ աշխարհին ներկայացրեցին վիդեոկադրեր, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականներն ու իր վայրագություններով հայտնի գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովը նվաստացնում հայ քաղաքացուն: Հենց ադրբեջանական լրատվամիջոցների տարածած վիդեոկադրերից հստակ երեւում է, որ Կարեն Պետրոսյանը, ով գերեվարվել էր օգոստոսի 7-ին, եղել է քաղաքացիական հագուստով, իսկ արդեն Ադրբեջանի հրամկազմի հարցաքննության ժամանակ նա զինվորական համազգեստով էր:

Ողջ այս թատերականացված շոուն, բնականաբար, արվել էր մեկ բանի համար, որպեսզի փորձ արվի տպավորություն ստեղծել, թե հայ երիտասարդը դիվերսանտ է: Սակայն, այդ անհեթեթությունը անմիջապես հերքեց «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալությունը, հեռարձակելով վիդեոռեպորտաժ սահմանային ադրբեջանական գյուղի բնակիչների հետ զրույցից, ուր նրանք փաստում են, որ երիտասարդը եղել է քաղաքացիական հագուստով, իրենցից թեյ է խնդրել, եւ չէր կարող դիվերսանտ լինել: Հայ քաղաքացուն նվաստացումների եւ կտտանքների ենթարկելուց հետո, ինչը ադրբեջանական զինուժը նկարահանում եւ ցուցադրում է իր քարոզչամեքենաներով, հաջորդ օրը' օգոստոսի 8-ին, ադրբեջանական կողմը հայտարարում է, որ Կարեն Պետրոսյանը մահացել է սիրտ-անոթային անբավարարվածությունից: Նշեմ, որ 31-ամյա երիտասարդը առողջական որեւէ խնդիր չի ունեցել, ուստի ակնհայտ է, որ նա տանջամահ է արվել ու սպանվել:

Ադրբեջանը ԵԽ անդամ երկիր է, որը այս ամիսներին նախագահում է ԵԽ նախարարների կոմիտեում: Մի երկիր, որը վավերացրել է միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, այդ թվում' Ժնեւյան կոնվենցիան, որոնք ենթադրում են գերիների հանդեպ պատշաճ վերաբերմունք: Սակայն, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող երկիրը բացահայտորեն եւ լկտիաբար ոտնահարում է ցանկանած միջազգային իրավունք: Ակնհայտ է, որ Կարեն Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում են Ադրբեջանի իշխանություններն ու անձամբ նախագահ Ալիեւը, եւ եթե մենք ուզում ենք չկորցնել հավատն արդարության ու արդարադատության հանդեպ, այս անմարդկային դեպքի մեղավորները պետք է պատասխան տան:

Ես ակնկալում եմ Ձեր արձագանքն ու հստակ գնահատականը տեղի ունեցածին եւ ուզում եմ հուսալ, որ Եվրոպական խորհրդարանում, Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովում անպայմանորեն կքննարկվի տեղի ունեցածը, կարվեն համապատասխան եզրահանգումներ: ԵԽ նախարարների կոմիտեում նախագահող Ադրբեջանը պետք է պատասխան տա հայ քաղաքացու սպանության համար: Սա միանշանակ է:

Կից ուղարկում եմ նաեւ տեսասկավառակ, թե ինչպես են ադրբեջանցի զինվորականները նվաստացնում հայ քաղաքացուն, ինչպես նաեւ «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական գործակալության ռեպորտաժը' Չինարի գյուղին սահմանակից ադրբեջանական գյուղից, ուր գերի էր ընկել Կարեն Պետրոսյանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է ՀՀ–ում Իրանի դեսպանատուն ՈՒՂԻՂ. Գագիկ Ծառուկյանի այգու ձիերի առգրավումը չի իրականացվում24 ժամ ջուր չի լինի Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետության գազաբաշխման համակարգին միացած բնակիչ-բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով Թրամփ. ԱՄՆ զինված ուժերը կարող են վերացնել իրանցի պաշտոնյաներին Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր համալիրը․ մասնակցել է ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարըԻրանը հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին Ում թեկնածությունն է քննարկվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանագնացի պաշտոնում. «Ժողովուրդ» Նոր լիազորություն ԱՀԾ-ին. ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում շենքերի տանիքներին և ձեղնահարկերում կապի սարքավորումներ տեղակայելու կարգավորումներում. «Փաստ»Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ»«Հրապարակ». «Ժողովրդավար» Հայաստանում տեղի է ունեցել աննախադեպ ոչ ժողովրդավարական քայլ 19-ամյա Էրիկ Սարիբեկյանը պայմանագրային զինծառայող էր. «Հրապարակ»ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունը
Ամենադիտված