Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը զինավարժություններ են սկսել
Ադրբեջան
Ադրբեջանի հակաօդային պաշտպանության ուժերը օգոստոսի 13-ից զինավարժություններ են սկսել: Զինավարժությունները պլանային բնույթ են կրում եւ իրագործվում են 2014 թվականի համար կազմված ծրագրին համապատասխան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները' հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությանը:
Զինավարժությունների ժամանակ մշակվելու են ՀՕՊ զորքերը գործողության մեջ դրվելու տարբերակներ, ստուգվելու են դրանց մարտունակությունը, կարեւոր պետական եւ ռազմական օբյեկտների պաշտպանունակությունը: Զինավարժությունների ժամանակ հրաձգություն կկատարվի ուսումնական թիրախ- հրթիռների վրա:
Ինչպես երեւում է' Սոչիում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից առաջ ԼՂՀ բանակի դիրքապահների եւ ՀՀ սահմանին ադրբեջանական բանակի իրագործած դիվերսիաներից հետո, որոնց արդյունքում, մարդկային եւ նութական մեծ կորուստներ կրելով, ադրբեջանական ուժերը շպրտվել են հետ, Ադրբեջանի ՊՆ-ն որոշել է պարզել նաեւ իր օդուժի մարտունակությունը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան