Սերժ Սարգսյանը Ռեջեփ Թայիփ Էրդողանին շնորհավորել է Թուրքիայի Նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ
Արտաքին Քաղաքական
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Նախագահի ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն,
Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին' բարեկեցություն և առաջընթաց:
Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը' Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն առանց նախապայմանների կյանքի կոչելու գործում:
Ընդունեք խնդրեմ, պարոն Նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)