Թաթուլ Կրպեյանի քույրն ու եղբայրը մի քանի օր դիրքերում քաջալերել են զինվորներին
Հասարակություն
«Միացյալ Հայաստան» ծրագրով օգոստոսի 2-8-ն Արցախում էին ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը և նրա թիմը' վարդանանքցիները: Թարմ տեղեկություններով օգոստոսի 13-ին հրավիրված ասուլիսում լրագրողների հետ կիսվեցին Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի քույրը եւ եղբայրը'Ռուզաննա եւ Մանվել Կրպեյանները ԵՊՀ «Վարդանանք» ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանը: Նրանք մեկնել էին Արցախ ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ, և միակ նպատակն էր ականատես լինել զինվորի առօրյային, ապրել մի քանի օր նրա կյանքով: «Մենք ձեր հույսով ենք, մեր հայ զինվորներ…». ահա այս տողերով էլ սկսվեց հանդիպումը զինվորների հետ: «Հակառակ քաղաքում տիրող թոհուբոհին սահմանում զինվորները հանգիստ էին և վստահ իրենց գործողություններում: Մենք ջոկատներ էինք կազմել և քաջալերում էինք զինվորներին, որ զգան իրենց թիկունքում կանգնած ուժը, և եթե ադրբեջանցին 1 գնդակ է արձակում, ապա մենք պատրաստ ենք 10-ը պատասխանել: Հայոց բանակում որդի ունեցող մայրերը միայն հպարտություն պետք է զգան և հասկանան, որ հայ մարտիկի ոգին ոչ ոք չի կարող տապալել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' նշեց Ռուզաննա Կրպեյանը:
Նրանք ողջ ընթացքում Վանք գյուղում են անցկացրել, որտեղ, Ռուզաննա Կրպեյանի խոսքով, բնակիչները անսահման հավատով էին լցված զինվորի հանդեպ, և անգամ չէին բողոքում իրենց բնակավայրից, որտեղ օրը սկսվում և ավարտվում է կրակոցներով:
«Ինձ մի մեկուսացրեք' անվանելով հերոսի եղբայր, նա բոլորիս եղբայրն է:Մենք ընկճվելու իրավունք չունենք, քանի որ բազում նպատակներ կան: Ամեն զինվոր պետք է հասնի իր ընտանիքին, իր նպատակին, և քանի դեռ կա նպատակ, զինվորը իրավունք չունի թուլանալու: Ցավալին միայն այն է, որ մենք մեղադրում ենք նախագահին, պաշտպանության նախարարին' վերջին դեպքերի համար, բայց մեզնից ամեն մեկը որպես հայ քրիստոնյա չի կատարում իր առջև դրված պարտականությունները: Մենք հզոր և հաղթանակած ենք, եթե միասին ենք»,- հավելեց Մանվել Կրպեյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել