«Բորուսիա»-ն նվաճեց Գերմանիայի սուպերգավաթը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի սուպերգավաթի եզրափակչում 2:0 հաշվով հաղթանակի հասավ Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ և տիրեց պատվավոր գավաթին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`առաջին խաղակեսում իր թիմին առաջ մվեղ Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը: 23-րդ րոպեին Մխիթարյանը կենտրոնով երկար ուղերթ կատարեց և փոխանցեց գնդակը Օբամեյանգին, սակայն մրցակցի պաշտպանը գնդակն ուղարկեց հետ'Մխիթարյանին և վերջինս շեշտակի հարվածով գրավեց Մանուել Նոյերի դարպասի իննյակը:
Այնուհետև երկրորդ կեսում փայլուն գրոհի արդյունքում գոլի հեղինակ դարձավ Օբամեյանգը: Մխիթարյանը կարող էր ևս մեկ գոլ հեղինակել, սակայն նրա հարվածը տուգանայինի մատույցներից փոքրինչ շեղությամբ անցավ դարպասաձողի կողքով: Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց սկզբից մինչև վերջ:
Այսպիսով, մրցաշրջանի սկզիբը հաջող է դասավորվում դորտմուդնայն թիմի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի համար. «Բորուսիա»-ն նվաճեց առաջին ավարը:
Այս խաղից հետո դորմունդցիները կնախապատրաստվեն Բունդեսլիգայի նոր մրցաշրջանին: Առաջին տուրում'օգոստոսի 23-ին «Բորուսիա»-ն կհանդիպի «Բայեր»-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ