«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանը որոշել է հատ-հատ այցելել նախարարություններ
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը որոշել է նաև հատ-հատ այցելել նախարարություններ և տեսնել, թե ինչ է կատարվում այնտեղ: Նա ցանկանում է անձամբ այցելել նախարարության շենքեր ու տեղում ծանոթանալ թե' շենքային պայմաններին, թե' գերատեսչությունների գործունեությանը: Ու այժմ կառավարությունում նախարարությունների «հերթագրում» է իրականացվում: Ի դեպ, վարչապետը որոշել է գերատեսչություններ այցելել ոչ թե միայնակ, այլ կառավարության մյուս ներկայացուցիչների ուղեկցությամբ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով Հովիկ Աբրահամյանի առաջին այցելությունը կլինի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ այս ուրբաթ»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել