Ես միշտ ձգտում եմ օգտակար լինել իմ թիմին. Մխիթարյան
Սպորտ
Հենրիկ Մխիթարյանը իր ուրախությունն Է հայտնել Գերմանիայի ֆուտբոլի սուպերգավաթում իր ակումբի՝ Դորտմունդի «Բորուսիա»-ի հաղթանակի առիթով' նշելով , որ ինքը միշտ ձգտում Է լավագույն խաղ ցուցադրել:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
«Ես միշտ ձգտում եմ օգտակար լինել իմ թիմին, եւ սա շատ կարեւոր Է ինչպես իմ, այնպես Էլ թիմի համար»,-ասել Է Մխիթարյանը:
Ինչպես հայտնի Է, «Բորուսիա»-ն Գերմանիայի սուպերգավաթի խաղում սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթել Է Մյունխենի «Բավարիա»-ին, եւ առաջին գոլի հեղինակ Է դարձել Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ