Կառավարությունը 4,5 մլն դրամ հատկացրեց Սվետլանա Գրիգորյանի և Հեղինե Հովհաննիսյանի մահարձանների տեղադրման համար
Հասարակություն
ՀՀ կառավարութունը շուրջ 4,5 մլն դրամ տրամադրեց ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Գրիգորյանի և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հեղինե Հովհաննիսյանի մահարձանների տեղադրման համար: Կառավարության նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ գումարը տրամադրվելու է որպես աջակցություն արտիստների ընտանիքներին: «Գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման ծախսերին որպես աջակցություն՝ Հեղինե Հովհաննիսյանի դստերը և Սվետլանա Գրիգորյանի քրոջը կտրամադրվեն 2 մլն 277 հազարական դրամ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Պողոսյանը:
2014 թվականի մայիսի 12-ին վախճանվել էր հայ թատրոնի նշանավոր վարպետներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանը: Մինչ այդ, մարտի 3-ին կյանքից հեռացել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Հեղինե Հովհաննիսյանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել