Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Բորուսիա»-ին
Սպորտ
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան շնորհավորել է «Բորուսիա»-ին հաղթանակի կապակցությամբ :
«Ես շնորհավորում եմ Յուրգեն Կլոպին և իր թիմին հաղթանակի կապակցությամբ: Մենք լավ էինք խաղում հանդիպման միայն մեկնարկային րոպեներին: Մեզ դեռ ժամանակ է հարկավոր: Վատն այն է, որ ծանր վնասվածք է ստացել Խավի Մարտինեսը: Նա լավ մարզավիճակում էր»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Դորտմունդի «Բորուսիա»-ն Գերմանիայի սուպերգավաթի եզրափակիչում 2:0 հաշվով հաղթանակի հասավ Մյունխենի «Բավարիա»-ի նկատմամբ և տիրեց պատվավոր գավաթին: Առաջին խաղակեսում իր թիմին առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը,երկրորդ գոլի հեղինակ դարձավ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ