Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով 

Ի՞նչ է Էբոլայի վիրուսը և որքանո՞վ է Հայաստանը պատրաստ դիմակայելու համաճարակին

Հասարակություն

 ՀՀ առողջապահության նախարարությունը հավաստիացնում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ նախազգուշական միջոցառումները Էբոլայի վիրուսի մուտքը երկիր կանխարգելելու համար: Նախարարությունը դիմել է Գյուղատնտեսության նախարարություն, որն արդեն կասեցրել է Աֆրիկայից վայրի կենդանիների' մասնավորապես կապիկների ներմուծումը Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը: «Հայաստանում չկան հիվանդության բնական պահոցը հանդիսացող հատուկ տեսակի չղջիկները, որոնցից վարակվում են կենդանիները և հետո մարդիկ: Առավելագույնը մեզ մոտ վարակի դեպք կարող է գրանցվել, երբ այլ երկրներում վարակված անձը ժամանի Հայաստան և այստեղ նոր նրա մոտ արտահայտվեն հիվանդության ախտանիշները, կամ էլ' աֆրիկյան երկրներից բերված վայրի կենդանիների միջոցով: Երկու դեպքում էլ Առողջապահության նախարարությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումները: Առաջին քայլը, որ պետք է անել' հանրությանն իրազեկելն է »,- մեկնաբանեց Ավետիսյանը:

Այդ նպատակով համապատասխան տեղեկատվություն է տրամադրվում ՀՀ առողջապահության նախարարության կայքի, Զանգվածային լրատվամիջոցների և հուշաթերթերի միջոցով, ինչպես նաև' բնակչության հետ հանդիպումների ժամանակ:

Բացի այդ, Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ ԱՆ-ն աշխատանքներ է տանում զբոսաշրջային ընկերությունների հետ' իրազեկելու տուրօպերատորներին հնարավոր ռիսկերի մասին և խրախուսելով, որ իրենք էլ տեղեկացնեն զբոսաշրջիկներին: Արտասահման մեկնող քաղաքացիներին զգուշացվում է. «Հիվանդի հետ անմիջական շփման բացակայության դեպքում' վարակվելու վտանգ չկա, սակայն կասկածի դեպքում պետք է անհապաղ ահազանգել առողջապահական ծառայություններին և հեռու մնալ հիվանդից»:

Առոջապահության նախարարության մասնագետը հավաստիացրեց, որ հայ մասնագետները իրազեկված են և գիտեն ինչ միջոցառումներ պետք է ձեռնարկել հիվանդության հայտնաբերման կամ դրա առկայության հավանականության դեպքում. ինչպես ախտորոշել հիվանդությունը, ինչպես մեկուսացնել հիվանդին և աշխատել նրա հետ: Իսկ Հայաստանի վիրուսաբանական և խորհրդատու լաբորատորիաները թույլ են տալիս ախտորոշել հիվանդությունը:

Հայաստանում Էբոլայի վիրուսի ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է

Հիվանդությունն առաջին անգամ արձանագրվել է 1976 թ. Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլի վիրուսն է, որն ունի 5 ենթատեսակ: Համաճարակի բռնկումները բնորոշ են Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի առանձին՝ արևադարձային անտառներին հարակից բնակավայրերին:

2014թ. մարտից համաճարակային իրավիճակը սրվել է Հարավային Աֆրիկայում՝ Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լիոնեում։ Հունիսի 30-ից դեպքեր են արձանագրվել նաև Նիգերիայում:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների' ընդհանուր առմամբ հիվանդացել է 1711 մարդ, լաբորատոր հետազոտությամբ հիվանդությունը հաստատվել է 1070-ի մոտ, որոնցից 603-ը' մահվան ելքով։ Կասկածելի հիվանդների շրջանում արձանագրվել է 932 մահվան դեպք: Նշված երկրներում վարակված, սակայն այլ երկրներ մեկնած անձանց շրջանում ևս արձանագրվել են եզակի դեպքեր:

Հայաստանում Էբոլայի վիրուսով հիվանդ չկա: Ներթափանցման հավանականությունը խիստ ցածր է։ Մասնագետները հորդորում են չմեկնել աֆրիկյան նշված երկրներ:

Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են: Այն մարդկանց փոխանցվում է վայրի կենդանիներից՝ նրանց հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել և այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով: Առավել հաճախ հիվանդանում են կապիկները և խոզերը: Մարդուց մարդու վարակը կարող է տարածվել արյան, օրգանիզմի հեղուկ արտազատուկների հետ անմիջական շփման կամ դրանցով աղտոտված առարկաների հետ շփման միջոցով, ինչպես նաև այս հիվանդությունից մահացածի դիակի հետ շփման ժամանակ։ «Թեև մասնագիտական գրականության մեջ քննարկվում է օդակաթիլային ճանապարհով տարածման հարցը, սակայն դեռ ապացուցված չէ»,- պարզաբանեց Ավետիսյանը:

Էբոլի տենդից առողջացածի օրգանիզմը մինչև 7 շաբաթ կարող է սերմնահեղուկի հետ վիրուսներ արտազատել արտաքին միջավայր: Մարդիկ վարակիչ են, քանի դեռ նրանց արյան կամ լորձային արտազատուկներում առկա են վիրուսներ:

Ախտորոշումը և բուժումը

Ծանր, սուր հիվանդություն է՝ մինչև 90 % մահաբերությամբ: Ընթանում է հանկարծակի տենդով, արտահայտված թուլությամբ, մկանացավերով, գլխացավով, կոկորդի ցավով, փսխումով, լուծով, ցանով, լյարդի և երիկամների ֆունկցիայի խախտումով, ներքին և արտաքին արյունահոսություններով: Մասնագետի խոսքով' կլինիկան միանգամից է դրսևորվում և նախանշաններ գրեթե չեն լինում: Բուժումը ախտանշանային է՝ հիմնականում ջրազրկման դեմ, հատուկ բուժում կամ լիցենզավորված պատվաստանյութով պատվաստում չկա:

ԱՀԿ-ի առաջարկները վիրուսի հայտնաբերման և կանխարգելման համար

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեպքը հայտարարել է որպես միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ և հանդես եկել հետևյալ առաջարկություններով:

Բոլոր պետությունները պարտավոր են Էբոլայով վիրուսակիր երկրներ և ռիսկի գոտում գտնվող տարածքներ այցելող ճանապարհորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն հնարավոր ռիսկերի մասին, միջոցներ և խորհրդատվություն' այդ ռիսկերը նվազագունի հասցնելու համար:

Պետությունները պարտավոր են նաև պատրաստված լինել հայտնաբերելու, ուսումնասիրելու և վերահսկելու Էբոլայի վիրուսով վարակվածության դեպքերը, այդ թվում' որակյալ ախտորոշիչ լաբորատորիաներ ապահովել' հատուկ էբոլա վարակակիրների ախտորոշման համար:

Հասարակությունը պետք է պատշաճորեն տեղեկացված լինի Էբոլայի համաճարակի և վերակվածության վտանգները նվազեցնելու միջոցառումների մասին:

Պետությունները պարտավոր են պատրաստ լինել արագ կազմակերպել էբոլայով վարակակիրների տարհանումը և հայրենադարձությունը իրենց երկրներ:

Պատրաստեց' Սյունե Բարսեղյանը

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Աննա Հակոբյանը պատասխանել է Աշոտյանին․ Մտքովս չէր անցել 2031-ին վարչապետի թեկնածություն առաջադրել (տեսանյութ) Իրանը մտադիր է մեծացնել հրթիռների հեռահարությունը՝ ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության սպառնալիքի ֆոնին Թրամփը հայտարարել է Սուպեր բանականության ուժերի ստեղծման մասին Ակնհայտորեն ձևավորված են ադրբեջանական շահերի ու նարատիվների սպասարկման մեդիահարթակներ. Բադալյան Իրանը որոշումներ կկայացնի՝ հիմնվելով իր ազգային շահերի վրա․ Բաղայի Զելենսկի․ Ուկրաինան պատրաստ է մինչև հոկտեմբերի վերջը ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ տեխնիկական հանդիպման Իտալիայում Գարդա լճի ճամբարում խոշոր հրդեհ է բռնկվել. տուժել է 24 մարդ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 4-ին․ դոլարն աճել է Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը Եվրախորհրդարանի 122 պատգամավոր առաջարկել է Ուկրաինային օգնելու համար օգտագործել ռուսական ավելի քան 200 միլիարդ եվրոյի սառեցված ակտիվներ Կուկուրելյան հաճախ է ազդում նյարդերիս վրա․ Պաու Կուբարսի Քանի դեռ խաղաղությունը հնարավոր չէ բանակցությունների ճանապարհով հաստատել, ՌԴ-ն կպայքարի իր ողջ ուժով. Պեսկով Գլխացավեր, ճնշում, ինֆարկտ. առաջիկա օրերին ովքե՞ր պետք է զգուշանան Պենտագոնը հաշվարկում է Լուսնի մերձակայքում ռազմական համակարգերի արժեքը. Հեգսեթ Գերմանիան Ուկրաինային ավելի քան 1 միլիարդ եվրոյի ռազմական աջակցություն է հատկացնում Իրանն արձակման է պատրաստել նկարահանման բարելավված ճշգրտությամբ Pars-2 արբանյակը Իսրայելցի զինվորականները Լիբանանի Զաուտար-էշ-Շարկիա քաղաքում մաքրման գործողություն են իրականացրել Թուրքիայում 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պայքարում են` ոտքը փրկեն. ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջը 3 վիրահատություն է սպասվում ՆԳ նախարարն ու կառույցի ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակի հուշապատին (տեսանյութ) Հայտնի է Չեռնոգորիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Լեհաստանն ու Ռումինիան հրաժարվել են մեծացնել ուկրաինական հացահատիկի տարանցումը Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի կպահի նրա գերեզմանի տեղը Արաղչի. Իրանը պատրաստ է ավելի կոշտ պատասխանի, բայց չի փակում դիվանագիտության ճանապարհը Կոբախիձե. Վրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, երթուղին կլրացնի Միջին միջանցքը Ֆինլանդիան Ռուսաստանից հшրձակման չի սպասում․ Ալեքսանդր Ստուբ Գերմանիայի կանցլերը Կիևում դիմել է Պուտինին Սպանվել է Վրաստանից արտահանձնված Ռուսաստանի քաղաքացին, որը մեղադրվում էր թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեջ 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրшերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Կրետեում մեկ օրում գրանցվել է մոտ 22 հազար կայծակի հարված Կոբախիձե․ Ադրբեջանի և Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի հարցը կլուծվի բարեկամական ձևաչափով Մերցը և Զելենսկին հանդիպել են օդային տագնապի ազդանշանների ներքո Ծովում հայտնաբերված անծանոթ առարկան հետաձգել է Հելսինկիից Տալին ուղևորվող լաստանավը Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և գումարները հենց եկեղեցու միջոցառումներին ուղղելու տարբերակ Իրկուտսկի ալյումինի գործարանում դիմակների ռեժիմ է հայտարարվել․ վտանգավոր վարակի կասկած կա Ղալիբաֆ. Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը մինչև յոթ պայմանների կատարումը «Նոլո» փոթորիկն ուժեղացել է Խաղաղ օվկիանոսում՝ դառնալով երրորդ կարգի Կրեմլը սկսել է Պուտինի «Ուղիղ գծի» նախապատրաստումը՝ նեյրոցանցի օգնությամբ Օհայոյում Թրամփը ընտրություններում «մեծ անակնկալ» է խոստացել հանրապետականներին Ճապոնիան բողոք է հայտնել ԱՄՆ-ին Օկինավայում կնոջ սպանությունից հետո, որում կասկածվում է ծովային հետևակայինը Չինաստա՞նը, թե՞ Եվրոպան. բրիտանական ավտոարդյունաբերությունը հայտնվել է առևտրային ծուղակում Թրամփն առաջարկում է այլևս ժամացույցի սլաքները հետ-առաջ չտանել Գերմանիայի արհմիություններն ու սոցիալական կազմակերպությունները կառավարությանը կոչ են արել հրաժարվել կրճատումներից Կրկին տեղումներ են սպասվում. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հայտնել անձամբ մեկնել Բաքու Բարսելոնայում գրանցվել է առնվազն վերջին 20 տարվա ամենաանձրևոտ օրը Մարդասպանները վերադառնում են հանցագործության վայր. Մարիա Զախարովա Մեդվեդևը պատմել է ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում Իրանին ցուցաբերված ուղղակի օգնության մասին Մաչու Պիկչուի մոտ բռնկված հրդեհը մեկ մարդու կյանք է խլել և սպառնում է զբոսաշրջային երթուղուն Իրաքը կիրակի օրվանից վերսկսում է ավիահաղորդակցությունն Իրանի հետ՝ ԱՄՆ պատժամիջոցներից բացառություն ստանալուց հետո
Ամենադիտված