ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ» «Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ» Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ» «Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ» Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» 

Կառավարությունը կյանքի է կոչում արտահանումը խթանելու քաղաքականությունը

Քաղաքական

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ օգոստոսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ՍՊԸ-ի միջև կնքվող ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ գազային էլեկտրակայանի կառուցման և շահագործման համաձայնագրի հիմնադրույթներին: Գազային էլեկտրակայան կառուցելու մտադրությամբ ՀՀ վարչապետին է դիմել «Անակլիա էներջի» կազմակերպությունը՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ՀՀ կառավարությունից ակնկալելով գազի երաշխավորված ծավալի մատակարարում, անհրաժեշտ թույլտվությունների, հարկային արտոնությունների տրամադրում և այլն: «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով աշխատող գազային էլեկտրակայանի կառուցումը կնպաստի Հայաստանի էներգետիկ հզորության զարգացմանը: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շեշտել է նման կառույցի անհրաժեշտությունը մեր երկրի համար, նշել, որ այն ոչ միայն ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, այլև ՀՀ կառավարության խնդիրն է:

2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության և իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը և առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց առարկության:

Նիստում հաստատվել է ՀՀ-ում 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրով 2014թ. աշնանացանի համար մարզերին հատկացվող աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի բաշխացուցակը:

Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման ներքո գտնվող հողերի ջրամատակարարման նպատակով կառավարությունը 25 մլն խորանարդ մետրով ավելացրել է ջրառը Սևանա լճից՝ այն հասցնելով թույլատրելի 270 մլն խորանարդ մետրի: Որոշման նախագծի քննարկման ժամանակ նշվել է, որ այս տարին հատկապես չորային է, ոռոգման խնդիրը՝ անհետաձգելի: Նիստին մասնակցող բնապահպան Կարինե Դանիելյանն առաջարկել է մասնագիտական խումբ ձևավորել և ուսումնասիրել հարցը, որովհետև կլիմայի փոփոխությամբ պայմանավորված այս խ նդիրն ամեն տարի հրատապ է լինելու: Կառավարության ղեկավարը դեմ չի եղել անհրաժեշտության դեպքում խմբի ստեղծմանը և ընդգծել է սակավաջրության պայմաններում ջրի խնայողության կարևորությունը:

Կառավարությունը հաստատել է «Պետական-մասնավոր գործընկերության հետագա զարգացմանն ուղղված Հայաստանի խմելու ջրի ոլորտի բարեփոխման գործողությունների ծրագիրը», սահմանել «Երևանջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կողմից սպասարկվող տարածքներում մասնավոր գործընկերության ձևը և ժամկետը:

ՀՀ կառավարությունը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի կողմից երեք հայտարարագրով ներմուծված և չվերաարտահանված ապրանքների նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում' վերամշակման համար» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել է համապատասխանաբար մինչև 2015թ. մարտի 13-ը, մարտի 26-ը և մայիսի 29-ը: Ընկերությունը պատրաստվում է թողարկել նոր արտադրանք՝ 3-ը 1-ում լուծվող սուրճ, որը մեծ պահանջարկ ունի Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Կազմակերպությունը կատարել է ավելի քան 1 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: Կառուցվել է նոր արտադրամաս, հոսքագծերի մի մասը նե րմուծվել է Եվրոպայից, մյուս մասը պետք է ներմուծվի սեպտեմբերին: Հաստոցների ուշացման պատճառով ընկերությունը չի հասցնի վերամշակել և ամբողջությամբ արտահանել ժամանակավոր ներմուծված հումքը, ուստի անհրաժեշտություն է առաջացել մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել վեց ամսով:

Հաջորդ որոշմամբ գործադիրը մինչև 2016թ. նոյեմբերի 10-ը երկարացրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանական գիտությունների ինստիտուտի կողմից «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը: Ինստիտուտը և Թայվանի Սինիկա ակադեմիան 2011թ. ստորագրել են Կովկասի տարածաշրջանում երկրաբանության բնագավառում հետազոտություն կատարելու հուշագիր: 2013թ. Հայաստան է ներմուծվել GURALP մակնիշի սեյսմոմետրի հինգ հավաքածու: Ինստիտուտի բնականոն գործունեությունն ապահովելու համար սեյսմոմետրերի շահագործումն անհրաժեշտ է նաև ապագայում, ուստի ներմուծված սարքերի մաքսային ժամկետը երկարաձգվել է ևս երեք տարով:

Կառավարությունը թույլատրել է «Արմենիա» հեռուստաընկերության կողմից ներմուծված ապրանքի նկատմամբ կիրառված «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի ժամկետը երկարաձգել մինչև 2015թ. օգոստոսի 2-ը, ինչի շնորհիվ ընկերությունը կիրականացնի տեխնիկական բարձր որակ ապահովող հեռուստահեռարձակում:

Նիստի օրակարգի հարցերից երկուսը վերաբերել են քաղաքացիական ավիացիայի հետագա զարգացմանը: Փոփոխություններ և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում՝ կառավարությունը տարանջատել է ավիացիայի ոլորտի քաղաքականության մշակման, տեխնիկական կանոնակարգման և անվտանգության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմնի գործառույթները, ինչը դրական ազդեցություն կունենա կարգավորիչ դաշտի նկատմամբ: Այս նպատակով նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվելու է կառուցվածքային նոր ստորաբաժանում: Ակնկալվում է, որ «բաց երկնքի» ազատակա նացված քաղաքականությամբ կկանոնակարգվեն պետական կառավարման մարմինների գործառույթները, որոնք կհանգեցնեն վստահության մեծացմանը և մրցունակ ու կայուն ավիափոխադրումների ապահովմանը:

Փոփոխություններ կատարելով ավելի վաղ ընդունած իր երկու որոշումներում՝ ՀՀ կառավարությունը դրանք համապատասխանեցրել է 2014թ. հունիսի 21-ին ՀՀ Ազգային ժողովի ընդունած կենսաթոշակային համակարգի վերանայմանն ուղղված օրենքներին:

Երևան քաղաքում ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով կառավարությունը Երևանի քաղաքապետարանին հատկացրել է 4 մլրդ դրամ: Մեկ այլ որոշմամբ գործադիրը համաձայնություն է տվել, որպեսզի Երևանի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից ստացված միջոցներից մոտ 230 մլն ՀՀ դրամն ուղղվի Վիլնյուսի փողոցի շարունակությունը կազմող հատվածի կառուցմանը:

ՀՀ կառավարությունը հաստատել է առողջությանը պատճառված վնասի ծանրությունը պարզելու նպատակով նշանակված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը, տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշմանը, հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ցանկին և ժամանակացույցին:

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստանում ստեղծված սոցիալ-տնտեսական իրավիճակից ելնելով՝ ՀՀ մշակույթի նախարարությունը 2008-2010թթ. հարկադրված ընդհատել էր Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընդգրկված Դաշտադեմի միջնադարյան (VII-XIXդդ.) ամրոցի վերականգնման աշխատանքը: 2012թ. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների հիմնադրամ է ներկայացվել ամրոցի և դրա շրջակայքի մշակութային ժառանգության, տարածքների ուսումնասիրման, գնահատման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման համալիր ծրագիրը, որի ա մբողջական իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 5.5 մլն ԱՄՆ դոլար: 2013թ. ծրագիրը հավանության է արժանացել: Դրա մեկնարկի համար նախատեսված է հատկացնել շուրջ 550 հազար ԱՄՆ դոլար՝ պայմանով, որ ամրոցն իր ներքին տարածքով բացառապես լինի ՀՀ սեփականությունը: Այդ նպատակով գործադիրն ընդունել է Դաշտադեմի ամրոցի տարածքում գտնվող անշարժ գույքի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու, գույքը ձեռք բերելու համար շուրջ 23.5 մլն դրամ հատկացնելու որոշում: Դրանով իսկ ստեղծվել են համալիր ծրագիրն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ և իրավական դաշտ:

2014թ. օգոստոսի 25-30-ը Իտալիայում «Էմիլիա Ռոմանա» դասական երաժշտության միջազգային փառատոնին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը հատկացրել է 30 մլն ՀՀ դրամ:

Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ կրթության և գիտության նախարարության և Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի միջև Երևան քաղաքում այդ համալսարանի մասնաճյուղի հիմնադրման համաձայնագրի կնքման առաջարկությանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումը թելադրված է պետական մարմինների կողմից ծառայությունների էլեկտրոնային ձևով մատուցման և այդ ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրության կիրառման տեխնիկական համակարգերի միասնականության, անվտանգության և փոխգործակցության ապահովման անհրաժեշտությամբ:

Գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ հաճախորդի հաշիվներն սպասարկող բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող են արգելանք դնել հաճախորդի դրամական միջոցների վրա այն չափով, որը նշված է հարկադիր կատարողի որոշման մեջ: Կառավարությունն իր հերթին արել է մի քանի առաջարկներ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը:

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

«Սատար» հաշմանդամների հասարակական կազմակերպության ներկրած 300 հաշմանդամի սայլակները հավաքելու և սայլակի կարիք ունեցող անձանց իրենց բնակության վայրում տրամադրելու նպատակով գործադիրը հատկացրել է մոտ 1 մլն 775 հազար ՀՀ դրամ:

Մեկ այլ որոշմամբ թույլատրվել է Գեղարքունիքի մարզի Դդմաշենի բժշկական ամբուլատորիային պատկանող չշահագործվող նախկին շենքը և համապատասխան հողամասն անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Դդմաշենի համայնքին՝ շենքը որպես հանդիսության սրահ ծառայեցնելու պայմանով:

Կառավարության որոշումներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տրվել Օքսֆորդի համալսարանի մագիստրատուրայի սան Սոս Ավետիսյանին, Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի բակալավրիատի սան Էդգար Մինասյանին, Կալիֆորնիայի Բերկլիի համալսարանի բակալավրիատի սաներ Ռաֆայել Մկրտչյանին և Վահան Ասլանյանին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԱԺ հանձնաժողովների նախագահների պաշտոնների համար թեժ մրցակցություն է սպասվում․ «Հրապարակ»«Հրապարակ». Տիգրան Ավինյանը թոթափում է 9 տոկոսանոց քաղաքապետի կարգավիճակը ԱՀԾ-ին նոր լիազորություն՝ կապի սարքավորումների տեղակայման հարցում․ «Փաստ»Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ»ԱԺ նախագահի թիմակիցը հարցաքննվել է հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»«Հրապարակ». Վերադարձի դուռը մի փակեք «Հրապարակ». Տնտեսվարողները ծանր վիճակում են Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ»Ալավերդուց՝ Վանաձոր. Արեն Մկրտչյանը փոխել է գրանցումն ու պատրաստվում է հերթական ընտրություններին. «Ժողովուրդ»Մանդատների բաշխմանը հաշված օրեր են մնացել, բայց երեք խմբակցություններում էլ դեռ անորոշություն է. «Ժողովուրդ»Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ»Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ»Գվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրբ օգտակարը դառնում է վնասակար․ վիտամինների չափից շատ օգտագործման հետևանքներըՇաքարի չարաշահումը՝ ժամանակակից առողջության թաքնված սպառնալիքՇղթայական ավտովթար՝ Երևանում Ջուդ Բելինգհեմը հնարավորություն ունի դառնալու Անգլիայի բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստը. Լինեկեր Իրանը հայտարարել է՝ թույլ չի տա ԱՄՆ-ին վերահսկել Հորմուզի նեղուցըԳերմանիան ներկայացրել է Եվրոպայի անվտանգության ամրապնդման նոր նախաձեռնություններՆԱՏՕ-ի երկրները քննարկում են պաշտպանության ոլորտում ներդրումների ավելացումըՀնդկաստանն ու Ռուսաստանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունըՍարի թաղում տղամարդը հոսանքահարվել է. բժիշկներն արձանագրել են նրա մահըԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանն էՕպերայի և բալետի թատրոնը նոր գլխավոր կոնցերտմայստեր ունիՄԱԿ-ը կոչ է արել ուժեղացնել հումանիտար օգնությունը հակամարտությունների գոտիներումՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիԵվրոպական ինը երկրներ պայմանավորվել են Ուկրաինայի հետ հակաբալիստիկ կոալիցիա ստեղծել ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը լրացրել է միջազգային վարպետի նորմաՎլադիմիր Պուտինը պարգևատրել է հայտնի սրտային վիրաբույժ Բագրատ ԱլեքյանինԵվրոպան շարունակում է խստացնել կիբերանվտանգության միջոցառումներըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկումՓարիզում քննարկվել է Ուկրաինային ռազմական աջակցության ընդլայնումըՓարիզի հարավում հրդեհի պատճառով փակվել են ճանապարհներ և խափանվել գնացքների երթևեկությունըԱլեն Սիմոնյանի ճակատագիրը տեսնող ՔՊ-ականները՝ ի՞նչ պետք է մտածեն․ կմիանան իմպիչմենտին (տեսանյութ)Նավթի գներն աճել են Մերձավոր Արևելքում լարվածության խորացման պատճառովՄեծ Բրիտանիան միանում է Ուկրաինայի համար նախատեսված 90 միլիարդ եվրոյի ռազմական ծրագրին Էրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԵՄ գործընկերության առաքելությունը նոր փուլ է բացում Հայաստան-ԵՄ համագործակցությունումՓորձեցին 1 կրակոցով 2 նապաստակ սպանել․ համոզում են ,որ արմատներ չունենք․ Դիլբարյանը՝ Վարդավառի մասին (տեսանյութ) ՆԱՍԱ-ի տնօրենը ժամանել է Բայկոնուր Պարեկները տաք հետքերով հայտնաբերել են ռուսական համարանիշերով ավտոմեքենայի օրինախախտ վարորդինԱզատումներ պաշտոններից և նշանակում. Գերմանիան կանչել է ՌԴ-ի դեսպանին (տեսանյութ)Զելենսկին պատրաստվում է Ուկրաինայում զորահավաք և ռազմական դրություն հայտարարելԷստոնիան ռազմաբազա կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրելՊարմեզան պանրի արտադրությունը վտանգված է աննորմալ շոգի պատճառով
Ամենադիտված