Մարադոնան հիվանդանոցում է
Սպորտ
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնան տեղափոխվել է հիվանդանոց:
«Նա պառկած է հիվանդանոցում ծրագրված հետազոտության համար: Կարող եք չանհանգստանալ»,-հայտարարել է Մարադոնայի դուստրը: Մարադոնան հետազոտություն է անցնում Բուենոս Այրեսի հիվանդանոցներից մեկում:
Մարադոնան իր ամբողջ կարիերայի ընթացքում ազգային թիմի կազմում անցկացրել է 91 հանդիպում՝ խփելով 34 գնդակ: Ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 1986 թվականին: 2008-2010 թթ. Մարադոնան գլխավորում էր Արգենտինայի հավաքականը: Վերջինիս գլխավորությամբ արգենտինացիները հասան մինչև աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ