«ԱՄՆ-ն կողմ է ղարաբաղյան խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելուն». ամերիկացի սենատոր
Արտաքին Քաղաքական
Միացյալ Նահանգները մշտապես կողմ են հանդես գալիս ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելուն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական SalamNews լրատվական գործակալությանը հայտարարել է ամերիկացի սենատոր Բենջամին Կարդինը: Նա ընդգծել է հանգամանքը, որ ԱՄՆ-ը ներկայացված է ԼՂ խնդրի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբում և հավատարիմ է իր հանձնառությանը:
Ամերիկացի սենատորը նաև հավելել է, որ հակամարտության ընթացքում բազմաթիվ մարդիկ են զոհվել: «Մենք կողմերին կոչ ենք անում հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով», -ընդգծել է նա:


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)