Մարտունի-Աստղաձոր ճանապարհին «ԿամԱզ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին
Արտակարգ Պատահար
ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 15-ին` ժամը 06.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մարտունի-Աստղաձոր ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «ԿամԱզ» մակնիշի 15 OL 806 պ/հ (վարորդ' Գ. Գ..Գրիգորյան, 1980թ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը տեղափոխվել է Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել