Հանրապետության մի շարք խոտածածկ տարածներում հրդեհներ են բռնկվել
Արտակարգ Պատահար
Հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում օգոստոսի 14-15-ը հրդեհներ են բռնկվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, մասնավորապես, Երևանի Սարալանջի փողոցի և Մյասնիկյան պողոտայի խաչմերուկի մոտակայքում այրվել է 300 քմ, Գ. Հովսեփյան փողոցում` 10 քմ,Նոր Նորքի 4-րդ զանգվածում՝ 50 քմ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում` 150 քմ , Չարենցավան քաղաքում` 2 հա, Հ-5 միջհամայնքային ավտոճանապարհի Չարենցավան-Աղվերան հատվածում 12 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ-Փարպի ավտոճանապարհին` 500 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 1.5 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում` 400 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Աղիտու գյուղում` 1 հա, Վաղատուր գյուղում` 15 հա, Տավուշի մարզի Դովեղ գյուղում` 8000 քմ և 20 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել