Օլիմպիադա. խառնաշփոթ մրցասրահում
Սպորտ
Սեյշելյան կղզիների մարզիկը խուսափել Է մահից Նորվեգիայում ավարտված շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի վերջին փուլի ժամանակ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը, շախմատիստը սրտի նոպա Է ունեցել, եւ մրցաշարի մասնակիցները, չհասկանալով, թե ինչ Է տեղի ունեցել, խառնաշփոթ իրավիճակ են ստեղծել:
«Երբ ես մոտենում Էի մրցասրահին, տեսա, որ այստեղ-այնտեղ վախեցած մարդիկ են վազվզում: Մրցաշարի վերջին փուլը նույնիսկ ստիպված եղան դադարեցնել որոշ ժամանակով»,- գործակալության թղթակցին ասել Է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի PR տնօրեն Կիրիլ Զանգալիսը:
Հիվանդ շախմատիստին բժշկական օգնություն Է ցուցաբերվում:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ