Դիանա Խուբեսերյանը զբաղեցրել Է նախավերջին տեղը
Սպորտ
Հայաստանի վազորդ Դիանա Խուբեսերյանը չի կարողացել դուրս գալ ատլետիկայի Եվրոպայի անհատական առաջնության հիմնական փուլ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Խուբեսերյանը 200 մետր մրցատարածք մրցաձեւում ցույց Է տվել 25,74 վայրկյան արդյունք եւ զբաղեցրել նախավերջին` 34-րդ տեղը առաջնության ընտրական մրցաշարում:
Իսկ լավագույն արդյունքը ցույց Է տվել հոլանդուհի Դաֆնա Շչիպերսը՝ 22,73 վրկ:
Մինչ այդ 400մ մրցատարածք մրցաձեւում նախավերջին տեղը զբաղեցրել Էր Ամալիա Շառոյանը, իսկ օգոստոսի 15-ին մրցասպարեզ դուրս կգա այս մրցաշարում Հայաստանի վերջին մասնակիցը՝ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանը:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ