Հայաստանի մարզիկները ընտելանում են Նանջինին
Սպորտ
Չինաստանի Նանջին քաղաքում գտնվող Հայաստանի մարզիկները, նախապատրաստվելով օգոստոսի 16-ին մեկնարկող պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերին, իրենց առաջին մարզումներն են անցկացրել
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեում, մրցումների մասնակից Հայաստանի բոլոր 14 մարզիկները, որոնք հանդես կգան 8 մարզաձեւերում, լավ մարզավիճակում են:
Հայաստանի մարզիկներից օգոստոսի 17-ին առաջինը մրցասպարեզ դուրս կգա մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը, իսկ վերջում՝ ազատ ոճի ըմբիշներ Վաղինակ Մաթեւոսյանը՝ 58կգ եւ Սարգիս Քոչարյանը՝74կգ, ինչպես նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշ Զավեն Միքայելյանը՝ 54կգ քաշային կարգ:
Նրանք մրցագորգ դուրս կգան օգոստոսի 25 եւ 26-ին:
Նանջինի պատանեկան օլիմպիադան կավարտվի օգոստոսի 27-ին:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ