Շորթը ընդունել է Իլյումժինովի առաջարկը
Սպորտ
Անգլիացի ճանաչված շախմատիստ, գրոսմայստեր Նայջել Շորթը սկզբունքորեն ընդունել է շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի` Աֆրիկայի շախմատի զարգացման հիմնադրամը գլխավորելու առաջարկը:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես տեղյակ եմ, որ ՖԻԴԵ-ն մեծ ուշադրություն է դարձնում աֆրիկական շախմատի զարգացմանը և արդեն հայտարարել է այս հիմնադրամին հատկացված առաջին գումարի՝ 500 000 դոլարի մասին, և հենց որ այն գրանցվի հիմնադրամի հաշվին, ես պատրաստ եմ ստանձնել հիմնադրամի ղեկավարի պաշտոնը»,-ասել է Շորթը:
Ի դեպ, անգլիացի շախմատիստը նախորդ օրը Նորվեգիայում ավարտված շախմատի 41-րդ համաշխարհային օլիմպիադայի մասնակիցն էր:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան