Թեհրանում թեքվոնդիստները սկսել են մրցավեճը
Սպորտ
Իրանի մայրաքաղաք Թեհրանում մեկնարկել Է թեքվոնդոյի համաշխարհաին բանակային առաջնությունը, որին մասնակցում են շուրջ 20 երկրների զինծառայող մարզիկները:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Հայաստանն այս մրցումներում ներկայացված Է 9 մարզիկներով:
Ինչպես «Արմենպրես»-ին ասաց Հայաստանի թեքվոնդոյի ֆեդերացիայի փոխնախագահ եւ գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանը, շուրջ 20 տարի այս մրցումներում մեդալ չնվաճած հայ թեքվոնդիստների նպատակն Է անպայման արժանանալ առաջնության պարգեւներին:
Մրցաշարը կավարտվի օգոստոսի 20-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան