Մխիթարյանը ցանկություն ունի կատարելագործվելու նոր մրցաշրջանում
Սպորտ
Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ նոր մրցաշրջանում ձգտելու է կատարելագործվել:
«Նոր մրցաշրջանում պետք է արվի ամեն ինչ` Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը հաղթահարելու համար: Մի քիչ բարդ կլինի դրանից ավելին անել: Ինձ համար նպատակային կլինի նոր մրցաշրջանում ավելի կատարելագործվել: Մարզումների ընթացքում անում եմ ամեն բան' երկրապագուներին խաղերի ժամանակ երջանակացնելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Մխիթարյանի խոսքերը փոխանցում է Բունդեսլիգայի պաշտոնական կայքը:
Գերմանիայի Սուպերգավաթի խաղարկությունում Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը բացեց խաղի հաշիվը: Այնուհետ այն կրկնապատկեց Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: «Բորուսիա»-ն հաղթեց «Բավարիա»-ին 2-0 հաշվով:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան