Օլիմպիադա. ըստ Լևոն Արոնյանի` Օլիմպիադայում Հայաստանի հավաքականը բաց թողեց իր հնարավորությունները
Սպորտ
Հայաստանի շախմատի հավաքականի առաջատար, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար Լևոն Արոնյանի կարծիքով, օլիմպիադայում Հայաստանի հավաքականը բաց թողեց իր հնարավորությունները:
«Մենք մեր մի շարք հնարավորությունները բաց թողեցինք: Ֆրանսիայի հետ անհաջող խաղից հետո շարունակեցինք նույնությամբ: Մեկնարկային տուրերում մրցում էինք դժվար մրցակիցների հետ: Ամենամեծ խնդիրը շոգն էր դահլիճում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արոնյանի խոսքը մեջբերում է Chessnews կայքը:
41-րդ շախմատային օլիմպիադան այս անգամ կայացավ Նորվեգիայում: Հայաստանի հավաքականը 11 տուրից 6-ն ավարտեց հաղթանակով, 4-ն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտվեց: Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: Օլիմպիադայի նոր չեմպիոնը Չինաստանի հավաքականն է:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան