Բեյլը և Պեպեն կարող է չմասնակցեն Իսպանիայի սուպերգավաթի խաղին
Սպորտ
Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներ Գարեթ Բեյլը և Պեպեն կարող են չմասնակցել Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղին, որում արքայական ակումբը կմրցի մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսպանական AS պարբերականը, նախօրեին երկու ֆուտբոլիստներն էլ չեն կարողացել ավարտել թիմի մարզումը, իսկ այսօր Բեյլն ու Պեպեն մարզվել են անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղը կայանալու է օգոստոսի 20-ին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 27-ին «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան