Կոլումբիացի փաստաբանը պատրաստվում է դատի տալ ՖԻՖԱ-ին
Սպորտ
Կոլումբիացի 73-ամյա փաստաբան Աուրելիո Խիմենեսը մտադիր Է ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայից՝ՖԻՖԱ-ից, 1 միլիարդ դոլար փոխհատուցում պահանջել 2014թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության Բրազիլիա-Կոլումբիա խաղում իսպանացի մրցավար Վելասկո Կարվալյոյի թերի մրցավարության համար:
Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայակոչելով անգլիական մամուլը:
«Դիտելով այս հանդիպումը, ես ինձ շատ վատ Էի զգում, սրտիս աշխատանքը հաճախ խափանվում Էր եւ, կարծում եմ, շատ մարդիկ նույնպես իրենց վատ Էին զգում մրցավարների անորակ աշխատանքի համար: ՖԻՖԱ-ն պետք Է պատասխան տա մարզասերների առջեւ»,- ասել Է Խիմենեսը:
Բրազիլիա-Կոլումբիա նշված խաղում 2:1 հաշվով հաղթել են բրազիլիացի ֆուտբոլիստները:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան