Ֆուտբոլիստը խաղադաշտ Է վերադառնում 11 ամսվա կոմայից հետո
Սպորտ
Ամերիկակյան ֆուտբոլ մարզաձեւի ազգային լիգաի՝ NFL-ի «Դալաս Քովբոյզ» թիմի խաղացող Ամոբի Օկոեն 11 ամիս կոմա վիճակում գտնվելուց հետո թույլտվություն Է ստացել նորից վերադառնալ խաղադաշտ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ամերիկյան ԶԼՄ-ները, 11 ամիս առաջ ֆուտբոլիստը ծանր հիվանդություն՝ Էնցեֆալիտ Է տարել, եւ բժիշկները ստիպված են եղել նրան արհեստական կոմայի վիճակ մտցնել:
Այժմ ֆուտբոլիստին թույլատրվել Է նորից վերադառնալ ակտիվ սպորտ:
«Մեզ համար այս միջադեպը լիովին նոր երեւույթ Էր, եւ մենք ամենայն ուշադրությամբ հետեւում ենք բժիշկների խորհուրդներին»,-ասել Է «Դալաս Քովբոյզ թիմի» մարզիչ Ջիմ Մորերը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան