«Ատլետիկո»-ի գլխավոր տնօրենը հերքում է Մարկո Ռոյսի տեղափոխության մասին լուրերը
Սպորտ
Իսպանական «Ատլետիկո»-ի գլխավոր տնօրենը հերքում է այն լուրերը, որ իսպանական ակումբը հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի ծառայություններով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Goal.com-ը:
«Ռոյսի համար երբեք բանակցություններ չեն տարվել: Այժմ նա չի համապատասխանում «Ատլետիկո»-ի խաղաոճին»,- նման հայտարարություն է արել «Ատլետիկո»-ի գլխավոր տնօրեն Միգել Անխել Գիլ Մարինը:
Միջազգային մի շարք ԶԼՄ-ները տեղեկացնում էին, որ Ռոյսը ցանկություն է հայտնել տեղափոխվել «Ատլետիկո»-ի, իսկ իսպանական ակումբը նրա համար պատրաստ է վճարել 27 միլիոն եվրո:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան