Նանջինի խաղերին կմասնակցեն մարզիկներ 200 երկրներից
Սպորտ
Չինաստանի Նանջին քաղաքում օգոստոսի 16-27-ը կայանալիք պատանեկան երկրորդ օլիմպիական խաղերին կմասնակցեն 202 երկրների 3600 մարզիկներ:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մասնակից երկրների թիվը կարող Էր հասնել 205-ի, եթե Արեւմտյան Աֆրիկայում բռնկված Էբոլա վարակի պատճառով այս տարածաշրջանի երկրների 3 մարզիկների չարգելվեր մասնակցել Խաղերին:
Հայաստանը այս մրցումներում ներկայացված Է 14 մարզիկներով, որոնք հանդես կգան 8 մարզաձեւերում:
Առաջինը մրցասպարեզ դուրս կգան մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը եւ ձյուդոիստ Հարություն Դերմիշյանը:Նրանց մեկնարկը օգոստոսի 17-ին Է:
Այժմ այս երկու մարզիկներն իրենց վերջին մարզումներն են անցկացնում Նանջինում' նախապատրաստվելով մրցումների մեկնարկին:
Նանջինի խաղերի ծրագրում ընդգրկված են մրցումներ 30 մարզաձեւերից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան