Բաքվի ոստիկանները Չե Գեվարային շփոթել են վահաբիերի հետ
Ադրբեջան
Բաքվի ոստիկանները լեգենդար հեղափոխական Չե Գեվարային շփոթել են մորուքավոր վահաբիերի (իսլամի սունի ուղղության ծայրահեղական աղանդ) հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, ոստիկանությունը երեկ Բաքվի կենտրոնում ձերբակալել է ինտերնետի միջոցով գրքավաճառ Գուրբան Մամեդովին, ով եկել էր հերթական հաճախորդին վաճառած գիրքը հանձնելու համար` մեղադրելով նրան փողոցային ապօրինի առևտրի մեջ: Ոստիկանները Մամեդովին տարել են բաժանմունք և 5 ժամ հարցաքննել:
Խեղճ Մամեդովը 5 ժամ շարունակ Բաքվի անգրագետ ոստիկաններին բացատրել է, որ Ադրբեջանում ինտերնետով գրքերի վաճառքն արգելված չէ: Այնուհետև ոստիկաններից մեկը Մամեդովի պայուսակից հանել է Չե Գեվարայի պատկերով մի գիրք և հայտարարել, որ գրքավաճառը զբաղված է արգելված վահաբիական գրականության տարածմամբ: Այն բանից հետո, երբ Մամեդովին դժվարությամբ հաջողվել է ոստիկաններին բացատրել, որ Չե Գեվարան հայտնի հեղափոխական է և ոչ մի կապ չունի վահաբիների հետ, նրան բաց են թողել' այդունադերձ տուգանելով 80 մանաթ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան