Անգլիացիներն արգելում են երկրապագուներին ֆուտբոլի ժամանակ նկարված տեսանյութերը տեղադրել համացանցում
Սպորտ
Ֆուտբոլի Անգլիաի «Պրեմիեր լիգա»-ի ղեկավարությունը կպատժի բոլոր այն երկրապագուներին, ովքեր առաջնության ընթացքում նկարված ոչ պաշտոնական տեսանյութերը կտեղադեն համացանցում:
Երկրպագուների շրջանում մեծ մասսայականություն է վայելում բջջային հեռախոսների միջոցով վարկյանապես համացանցում տեղադրել խփված գնդակը կամ խաղային դրվագը: «Պրեմիեր լիգա»-ն նման տեսանյութերը համարում է անօրինական:
«Երկրապագուներին կարել է հասկանալ, նրանք տեսել և նկարել են մի բան, որ ուզում են տեղադրել համացանցում: Սակայն նրանք չեն ընդունում, որ դրանով խախտում են օրենքը: Դա հեղինակային իրավունքների խախտում է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Պրեմիեր լիգա»-ի արտաքին կապերի բաժնի ներկայացուցիչ Դեն Ջոնսոնի խոսքերը փոխանցում է Itar-Tass-ը:
Ֆուտբոլի Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ն կմեկնարկի շաբաթ օրը' «Մանչեստեր Յունայթեդ»-«Սուոնս» խաղով:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին