Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար ֆուտբոլիստ Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից:
«Մարկո Ռոյսը վերականգնվել է վնասվածքից հետո: Շատ հնարավոր է, որ հաջորդ իսկ խաղին նա լինի պահեստայինների թվում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:
«Բորուսիա»-ի առաջատարը վնասվածք էր ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնության մեկնարկից առաջ կայացած Գերմանիա-Հայաստանի ընկերական խաղի ժամանակ: Ռոյսը չմասնակցեց նաև ֆուտբոլի Գերմանիայի սուպերգավաթի խաղարկությանը, որտեղ 2-0 հաշվով հաղթեցին դորտմունդցիները:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին