«Մանչեստեր Յունայթեդ»-ը պարտվեց «Պրեմիեր լիգա»-ի առաջին խաղում
Սպորտ
Ֆուտբոլի Անգլիայի «Պրեմիեր լիգա»-ն մեկնարկեց «Մանչեստեր Յունայթեդ»-«Սուոնսի» խաղով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' Լուիս վան Գալի գլխավորած թիմը առաջին խաղում պարտվեց «Սուոնսի»-ին 1:2 հաշվով:
Թեպետ մեկնարկային րոպեներին հավասար պայքար էր ծավալվել խաղադաշտում, սակայն առաջինը խաղի հաշիվը բացեցին «Սուոնսի»-ի ֆուտբոլիստները: Գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Կի Սյում Յոնը: Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեին «կարմիր սատանաները» վերականգեցին հաշվի հավասարությունը: Խորամանկ հարվածով դարպասը գրավեց Ռունին: «Մանչեստեր Յունայթեդ»-ի պաշտպանների սխալից օգտվելով' խաղի 73-րդ րոպեին «Սուոնսի»-ին առաջ մղեց Սիգորդոսոնը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց, և Լուիս վան Գալը պարտությամբ մեկնարկեց «Պրեմիեր լիգա»-ն:
«Մանչեստեր Յունայթեդ»-ի անգլիական «Պրեմիեր լիգա»-ի հաջորդ' 2-րդ տուրում, պետք է խաղա «Սանդերլենդ»-ի հետ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան