Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Կոտայքի մարզի «Արզնի» առողջարանի մոտակայքում գտնվող անտառում այրվել է 1 հա բուսածածկույթ, 40 ծառ ամբողջությամբ, 100-ը՝ մասամբ, Բյուրեղավան քաղաքի գերեզմանատան տարածքում' 1500 քմ, Չարենցավանի քաղաքային զբոսայգու տարածքում' 500 քմ, Աղվերան հանգստյան գոտու «Անուշ» հանգստյան տանը հարակից Չոր սարի գագաթի անտառային տարածքում' 5000 քմ անտառային հատված, Սյունիքի մարզի Համլետավան գյուղում' «Վիվասել ՄՏՍ» կայանի մոտակայքում' 150 քմ, Վաղատին գյուղում՝ Որոտնավանք վանական համալիրի մոտակայքում' 400 քմ, Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղում՝ Արգամ լճի մոտակայքում' 2 հա հնձած ցորենի արտ և 9 ծառ՝ մասամբ, Սարավան գյուղում' մոտ 24 հա խոտածածկ տարածք և 50 դեկորատիվ ծառ, Հերհեր գյուղում' մոտ 3 հա, Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում' մոտ 1 հա, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին' 4 հա, Սևքար գյուղի սկզբնամասում՝ անտառում' 500 քմ, Առճիս գյուղում' 10 հա խոտածածկ տարածք:
Երևանի Ալիխանյան եղբայրների փողոցի թիվ 2 հասցեում' Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) բակում այրվել է մոտ 5000 քմ, Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում' մոտ 5000 քմ խոտածածկ տարածք և կուտակված ծառի ճյուղեր' 8 խմ, Շաթվան-Նորակերտ ավտոճանապարհի 5 կմ-ում' 8 հա ցորենի արտ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան