Ես և Մխիթարյանը նույն լեզվով ենք խոսում, որը մրցակիցը չի հասկանում. Օբամեյանգ
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիան» Գերմանիայի գավաթի առաջին տուրում 4:1 հաշվով հաղթանակ է տոնել 3-րդ լիգայում հանդես եկող Շտուտգարտի «Կիկերս» թիմի նկատմամբ: Խաղից հետո ֆուտբոլիստները կիսվել են իրենց տպավորություններով: Այս մասին հայտնում է bvb09fans.ru-ն:
Պյեր Էմերիկ Օբամեյանգը նշել է. «Ես շատ գոհ եմ: Հեշտ խաղ չստացվեց, մենք ստիպված եղանք պայքարել: Խաղն ինտենսիվ ստացվեց»:
Խոսելով Մարկո Ռոյսի մասին` Օբամեյանգն ասել է, որ ինքը, ինչպես և ամբողջ թիմը, շատ ուրախ է, որ նա կրկին խաղում է. «Ռոյսին անհրաժեշտ է ևս մի քանի խաղ, որպեսզի ամբողջովին մտնի ռիթմի մեջ: Մենք բոլորս ուրախ ենք, որ նա կրկին մեզ հետ է»:
Օբամեյանգն անդրադարձել է նաև Հենրիխ Մխիթարյանի հետ փոխհարաբերություններին ու նշել, որ իրենց առավելությունը «նույն լեզվով» խոսելն է. «Մեր առավելությունն այն է, որ որ մենք խոսում ենք նույն լեզվով, որը մեր մրցակիցը չի հասկանում (ծիծաղում է)»: Մենք, իրականում, շատ լավ ենք միմյանց հասկանում, և հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի»:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան