Օբամեյանգը բացահայտել է Հենրիխ Մխիթարյանին լավ հասկանալու գաղտնիքը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի ֆուտբոլի Պիեր-Էմերիկ Օբամեյանգի կարծիքով' իր և Հենրիխ Մխիթարյանի հաջող համագործակցությունը կապված է նույն լեզվով' ֆրանսերեն խոսելու հետ: «Ես և Մխիթարյանը խոսում ենք նույն լեզվով' դա է մեր առավելությունը: Այդ ժամանակ մրցակիցները չեն հասկանում մեզ: Սակայն անկախ դրանից' մենք շատ լավ ենք հասկանում միմյանց և հույս ունեմ, որ համագործակցությունը կշարունակվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Օբամեյանգի խոսքերը մեջբերում է «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին խաղում «Բորուսիա»-ն հաղթեց 4-1 հաշվով: Այդ խաղում դուբլի հեղինակ դարձավ Օբամեյանգը, իսկ դորտմունդցիների առաջին գնդակը խփեց Հենրիխ Մխիթարյանը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան