Հայ մարմնամարզիկը մեջքի ցավերի պատճառով բաց է թողել հաջողությունը
Սպորտ
Հայաստանի մարմնամարզիկ Վիգեն Խաչատրյանը չի մասնակցել Նանջինում ընթացող պատանեկան օլիմպիադայի մարմնամարզության մրցաշարի 2 մրցաձեւերի մրցումներին: Խաչատրյանը մեջքի ցավերի պատճառով չի մասնակցել զուգափայտ եւ պտտաձող գործիքների մրցումներին, իսկ մրցաշարի եզրափակիչ փուլ դուրս գալու համար անհրաժեշտ Էր մասնակցել բոլոր 6 գործիքների մրցումներին եւ տեղ զբաղեցնել 18 լավագույն մասնակիցների մեջ:
Ընդհանուր առմամբ, մարմնամարզության մրցաշարին մասնակցել են 41 մարզիկներ:
Նախնական մրցաշարի ազատ վարժություններում Խաչատրյանը 14 միավորով զբաղեցրել Է 3-րդ ,իսկ հենացատկում 14,425 միավորով կիսել Է 2-3-րդ տեղերը, անպես որ հայ մարմնամարզիկը լավ հնարավորություններ ուներ դուրս գալու օլիմպիական մրցաշարի վճռական փուլ:
Հայաստանի մարմնամարզության եւ ակրոբատիկայի ֆեդերացիայից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկու մրցաձեւերում Խաչատրյանի չմասնակցելու հարցը որոշվել Էր' ելնելով մարզիկի առողջությունը չվտանգելու անհրաժեշտությունից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան