Ֆրանց Բեկենբաուերը չի հավատում, որ Մարկո Ռոյսը հավատարիմ կմնա «Բորուսիա»- ին
Սպորտ
Գերմանական Ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերի կարծիքով' Մարկո Ռոյսը չի շարունակի հավատարիմ մնալ «Բորուսիա»-ին և, այնուամենայնիվ, կտեղափոխվի «Բավարիա» կամ այլ ակումբ:
«Եթե 2015 թվականին Ռոյսը չտեղափոխվի Մյունխենի «Բավարիա», ապա, իմ կածիքով, կհամալրի մեկ այլ ավելի բարձրակարգ ակումբի շարքերը, ինչպես օրինակ «Ռեալ»-ի կամ «Մանչեստեր Յունայթեդ»-ի: «Բորուսիա»-ն պետք է կարողանա նրան պահել իր շարքերում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բեկենբաուերի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար Մարկո Ռոյսը «դեղիների» շարքերը համալրեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ից: Կիսապաշտպանը դորտմունդցիների հետ է 2012 թվականից:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան