Չին մարզիկները փայլուն մեկնարկեցին Նանջինի օլիմպիադայում
Սպորտ
Նանջինում ընթացող պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերի մեկնարկային օրվա արդյունքներով մրցումների ոչ պաշտոնական թիմային հաշվարկում առաջին տեղը զբաղեցնում են Չինաստանի մարզիկները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, չին մարզիկները նվաճել են 6 մեդալ, որոնցից 3-ը ոսկե եւ 3-ը՝ բրոնզե: 2-րդ եւ 3-րդ տեղերում են Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի մարզիկները, որոնք նվաճել են 3-ական մեդալ՝ մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե:
Օգոստոսի 18-ին մրցասպարեզ դուրս կգան Հայաստանի եւս 3 մարզիկներ՝ լողորդ Վահան Մխիթարյանը, հրաձիգներ Հրաչյա Բաբայանը եւ Զավեն Իգիթյանը:
Օգոստոսի 18-ին պատանեկան օլիմպիադայի մրցումներում խաղարկվելու Է մեդալների 19 հավակածու:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան