Կարեն Գրիգորյանն առաջին տեղում էր իսպանական մրցաշարում
Սպորտ
Հայազգի շախմատիստ Կարեն Գրիգորյանը հաջող ելույթների շնորհիվ Բադալոնայի մրցաշարում զբաղեցրեց առաջին հորիզոնականը:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանն Իսպանիայի Բադալոնա քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 86 մասնակիցների մեջ նվաճեց առաջին մրցանակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մրցաշարը համարվում է ամենամյա և այս տարի անցկացվում էր արդեն 40-րդ անգամ: Շախմատիստները բաժանված էին երեք խմբերի և մրցում էին ըստ իրենց վարկանիշի:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան