Էդգար Մանուչարյանը ընդհանուր խմբի հետ կմարզվի օգոստոսի 20-ից
Սպորտ
Եկատերինբուրգի «Ուրալ»-ի ֆուտբոլիստներ Մանուչարյանը և Գոգնիևը վերականգնվել են վնասվածքից և պատրաստ են Ռուսաստանի առաջնության խաղերին: Հայաստանի ազգային թիմի և «Ուրալ»-ի ֆուտբոլիստ Էդգար Մանուչարյանը կսկսի մարզվել ընդհանուր խմբի հետ արդեն օգոստոսի 20-ից:
Մանուչարյանը պատրաստ է մասնակցելու օգոստոսի 29-ին առաջնության 6-րդ տուրի «Ուրալ»-«Թերեք» խաղին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ուրալ»-ի նախագահ Գրիգորի Իվանովի խոսքերը փոխանցում է R-sport կայքը:
Հայաստանի ազգային թիմի անդամը վնասվածք էր ստացել ամսվա սկզբին, երբ «Ուրալ»-ը խաղում էր «Մորդովիա»-ի դեմ: Այդ խաղում հայ հարձակվողը դարձել էր նաև գոլի հեղինակ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան