Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետո BYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենա McDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնին Աստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերել Մեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել է BMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառով Ղազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցը Իլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետո Վաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Զախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացի Հայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներ Կենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասին 

Լրացավ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը

Հայաստան

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր պաշտոնավարումը սկսելով 2014 թվականի մայիսից` ձեռնամուխ եղավ մի շարք կարևորագույն մարզային հիմնախնդիրներին հրատապ լուծումներ հաղորդելու ծրագրերի մշակմանն ու իրագործմանը: ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի` «Արմենպրես»-ին տրամադրած տեղեկատվությ ան մեջ ասվում է, որ արդեն իսկ մեկնարկած գյուղատնտեսական տարին պահանջում էր մարզպետի հետևողականությունն ու հոգատարությունը գյուղացիական տնտեսությունների նկատմամբ: Գարնան գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը զուգահեռ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեցին վաղ գարնանային ցրտահարության հետևանքները մեղմելու և գյուղացիներին օգնելու նպատակով ազոտական, կալիումական, ֆոսֆորական պարարտանյութերի, ինչպես նաև վառելիքի, սերմացուի ներկրման աշխատանքների պատշաճ կազմակերպման և բաշխման հասցեականության ապահովման նպատակով:

Արարատի մարզպետն իր պաշտոնավարման մեկնարկային պահին, ոռոգման տարեշրջանը բարեհաջող սկսելու նպատակով, կազմակերպեց խորհրդակցություն` մարզի ջուր օգտագործող ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների մասնակցությամբ:

Խորհրդակցության ընթացքում հստակ նախանշվեցին այն հիմնական առաջնահերթությունները, որոնք պետք է նպաստեին մարզի համայնքներում ոռոգման նպատակով անհրաժեշտ ջրամատակարարում ապահովելուն: Այս գործընթացին անմիջապես հաջորդեց Արարատի մարզպետի հրավերով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի այցը մարզ` կարտոֆիլի և լոլիկի վնասատուների դեմ պայքարի միջոցառումը համատեղ ուժերով կազմակերպելու նպատակով: Գյուղատնտեսության ասպարեզում արդյունավետ գործընթացներ կազմակերպելուն միտված այս այցելության արդյունքում որոշվեց տեղադրել ֆերոլենային թակարդներ, ինչի շնորհիվ այս տարի մարզը ստացավ կարտոֆիլի և լոլիկի առատ բերք:

Մարզում բարեհաջող իրականացվեց նաև հացահատիկի բերքահավաքի կազմակերպումը հարթավայրային, նախալեռնային և լեռնային գոտիներում:

Այս ընթացքում Արարատի մարզպետի գործունեության առանցքը դարձավ նաև մարզի համայնքների ամենատարբեր ենթակառուցվածների նկատմամբ ուշադրության ցուցաբերումը: Մարզի համայնքներ կատարվող պաբերական այցելությունները, բնակիչների հետ շփումներն ու քննարկումները նպաստեցին համայնքանպաստ որոշումների կայացմանն ու համայնքային շատ հիմնախնդիրներին հրատապ լուծումներ հաղորդելուն: Ասվածի լավագույն օրինակ կարող է համարվել Այգեպատ համայնքում ավարտին հասցված 2.3 կմ երկարությամբ ոռոգման ջրագիծը, ինչը նպաստեց 110 հա հողատարածքների լիարժեք ոռոգմանը, որոն ք տարիներ շարունակ չէին ոռոգվում, կամ դրանց ոռոգումը կազմակերպվում էր ոչ լիարժեք: Աշխատանքներ են տարվում մարզի 67 հակակարկտային կայանները երկրորդ շարքով համալրելու ուղությամբ:

Համայնքային այցելությունների ընթացքում մարզպետն այցելել է համայնքային ենթակայության տարբեր կազմակերպություններ. մշակույթի տներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլն: Արդյունքում լուծումներ են տրվել համանման կառույցներում առկա շատ խնդիրների: Մարզպետի այցելությունների ընթացքում տրված հանձնարարականի արդյունքում հիմնովին լուծվեց Արտաշատի թիվ 5 մանկապարտեզի ջեռուցման հիմնախնդիրը, որը հնարավորություն կտա ձմռան ամիսներին այս նախակրթարանի սաների պարապմունքները կազմակերպել տաքացվող սենյակներում: Շատ հիմնախնդիրների լուծումներ էլ դ եռևս առջևում են:

Ամռան ամիսներին Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում էին նաև մարզի մանուկներն ու վերջիններիս ամառային հանգիստը կազմակերպելու աշխատանքները: Մարզպետի կողմից խրախուսվեցին բակային ճամբարների ձևավորման աշխատանքները: Աբրահամյանն անձամբ մասնակցեց Բուրաստան համայնքի բակային ճամբարի բացման արարողությանը:

ՀՀ կառավարության տրամադրած համապատասխան ֆինանսավորման արդյունքում Հանքավանի «Հեքիաթային կիրճ» մանկական ճամբարում իրենց ամառային հանգիստն անցկացնող երեխաները ոգևորությամբ ընդունեցին Արարատի մարզպետի անակնկալ այցելությունը:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ մարզպետը հանդիպում ունեցավ Խարբերդի մասնագիտացված մանկատան աշխատակազմի և երեխաների հետ:

Արարատի մարզպետի կողմից իրականացվող մարզային գործընթացների առանցքում էին կրթության բնագավառի հիմնախնդիրները: Նախորդ ուսումնական տարվա ավարտի ու գալիք ուսումնական տարվա մեկնարկի պատշաճ կազմակերպումը դարձավ մարզպետի կողմից ոլորտի պատասխանատուներին տրված հիմնական հանձնարարականը՝ մարզում որակյալ կրթություն ապահովելու գերակա շեշտադրումներով: Աբրահամյանն ընդունեց դպրոցականների հանրապետական օլիմպիադայի հաղթողներին՝ նրանց արժանացնելով համապատասխան խրախուսանքների և հորդորելով, որ այսուհետ ևս ամենատարբեր օլիմպիադաներում պետք է կարողանան բարձր պահել իրենց մարզի պատիվն ու հեղինակությունը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամայնի՝ Արարատի մարզ կատարած աշխատանքային այցելության շրջանակում ՀՀ վարչապետն ու Արարատի մարզպետը եղել են նաև մարզի միասնական քննական կենտրոններում, զրուցել միասնական քննություններին մասնակցող շրջանավարտ-դիմորդների հետ:

Մարզային առօրյան լեցուն էր նաև մարզամշակութային բազմաթիվ իրադարձություններով: Բնագավառում առկա խնդիրները մանրամասն դիտարկելուց հետո՝ Արարատի մարզպետը ոլորտի պատասխանատուների հետ քննարկեց մարզի մշակույթի և սպորտի բնագավառներին նոր լիցքեր հաղորդելուն միտված մի շարք առաջնահերթ ծրագրեր:

Այս ամենին զուգահեռ կազմակերպվեց այցելություն Պարույր Սևակի տուն-թանգարան՝ կից կառուցվող Զանգակատան շինարարական աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետ Աբրահամյանը մասնակցեց նաև «Պոեզիայի օր» միջոցառմանը, որի ընթացքում ևս արվեստագետների հետ նախանշվեցին մարզում նորովի մշակութային ավանդույթներ կերտելու նպատակով տարաբնույթ նախաձեռնություններ ցուցաբերելու կարևորությունները:

Արարատի մարզի արտաքին շփումները ևս համարվեցին առաջնահերթ ուղղություններ: Արարատի մարզպետը հանդիպեց ՀՀ-ում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հետ՝ քննարկելով Բելառուսի հանրապետության վարչատարածքային միավորների հետ նոր շփումներ ձևավորելու հնարավորությունները: Այս հանդիպման ավարտին Արարատի մարզպետն ու դեսպանը Բելառուսի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ մեդալներ և պատվոգրեր հանձնեցին Բելառուսի ազատագրմանը մասնակցած մարզի վետերաններին:

Մարզպետի հանձնարարությամբ հանգամանորեն վերլուծության ենթարկվեցին մարզի առողջապահության բնագավառի գործունեության ուղղությունները, ինչի արդյունքում պետք է մշակվեն ու իրագործվեն մարզի բնակչության համար առանցքային կարևորություն ունեցող այս բնագավառի զարգացման և արդյունավետության լայնամասշտաբ ծրագրեր: Բուժաշխատողների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպվեց մարզի բուժաշխատողների ընդունելություն և պարգևատրում, որի ընթացքում Արարատի մարզպետը հերթական անգամ կարևորեց մարզի բնակչության համար որակյալ, ժամանակի պահանջներին համահունչ և հոգատար բուժսպասարկում կազմակերպելու հանգամանքը:

Առողջապահության համակարգի արդիականացմանը միտված ձեռնարկները քննարկվել են նաև ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի՝ մարզ կատարած այցելության շրջանակներում:

Ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները բարեհաջող կազմակերպելու և դրանց ընթացքը քննարկելու նպատակով տեղի ունեցավ հանդիպում տարածաշրջանային զինկոմիսարիատների զորակոչային հանձնաժողովների հետ:

Առանձնահատուկ ուշադրություն է ցուցաբերվել մարզի հոգևոր ոլորտում առկա գործընթացների նկատմամբ: Նորաբաց համայնքում տեղի է ունեցել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծումը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Մարզպետը մարզի Բարձրաշեն համայնքում մասնակցել է Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքի արարողությանը:

Աբրահամյանը մասնակցել է նաև ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող «Արի տուն» ծրագրի հերթական փուլերից մեկի փակման արարողությանը՝ սփյուռքահայ երիտասարդներին հայտնելով մարզում մշտապես նրանց հյուրընկալելու պատրաստակամության մասին: Ծրագիրը մարզում բարեհաջող իրականացնոլու համար մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը արժանացել է Սփյուռքի նախարարության պատվոգրին:

Մարզպետարանի վերջին 100 օրվա գործունեությանը մաս են կազմել նաև մարզի տնտեսական ցուցանիշների հստակ վերլուծությունները, որոնք դարձել են ՀՀ Արարատի մարզպետի ընթացիկ հաշվետվության հիմքը և ներկայացվելու են հանրությանը: Մարզային գործընթացների կարևորագույն բաղադրիչ են համարվել նաև ինչպես ՀՀ կառավարության կողմից տրամադրված հրատապ ծրագրերի, այնպես էլ պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին իրականցվող շինարարական աշխատանքները, որոնց որակյալ և պատշաճ կազմակերպումը եղել և մնում է մարզպետարանի աշխատակազմի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին Արարատի մարզպետի կողմից տրվող ամենօրյա հանձնարարականների հիմնական ուղղությունը:

Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մեծապես կարևորել է հրապարակային ու թափանցիկ աշխատաոճը, ինչպես նաև մարզպետարան-մարզի բնակիչներ սերտ կապի ապահովումը: Պաշտոնավարման առաջին օրը Արարատի մարզպետարանում Ռուբիկ Աբրահամյանի ջանքերով ստեղծվել է ԹԵԺ գիծ, որը լավագույն հնարավորություն է մարզի շատ բնակիչների կողմից բարձրացվող հարցերին հրատապ արձագանքելու և համապատասխան աջակցություն ցուցաբերելու հարցում:

Մարզպետը պարբերաբար կազմակերպել է քաղաքացիների ընդունելություններ, որոնց ընթացքում ևս լուծումներ են ստացել բազում և բազմապիսի սոցիալական խնդիրներ:

Այսօր մարզպետարանու կան մարզի շարունակական զարգացմանն ու մարզային ամենատարբեր ենթակառուցվածքների աշխատանքների կատարելագործմանը միտված ընդգրկուն ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու առաջիկայում:

Լիլիթ Մաճկալյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իլոն Մասկը կատակել է ընտրություններում հանրապետականների պարտության մասին՝ հարյուրավոր միլիոն դոլար նվիրաբերելուց հետոBYD-ն ռեկորդ է սահմանել․ մեկ ամսում վաճառել է ավելի քան 300 հազար էլեկտրամեքենաMcDonald’s-ը կորցնում է հաճախորդներին՝ կյանքի թանկացման ֆոնինԱստղագետները տիեզերքում հսկայական «կատվի պոչ» են հայտնաբերելՄեսսիի պատճառով ես չէի կարողանում անել այն, ինչ ինձ դուր էր գալիս․ Հակիմին անկեղծացել էBMW-ն տարվա ընթացքում երկրորդ անգամ կտրուկ նվազեցրել է շահույթի կանխատեսումը՝ Չինաստանի հետ մրցակցության պատճառովՂազախստանը Չինաստանի հետ քննարկում է երկրորդ ատոմակայանի կառուցման հարցըԻլոն Մասկը կորցրել է ավելի քան 60 միլիարդ դոլար՝ հանրապետականների ընտրական պարտությունից հետոՎաղարշապատի թիվ 2 դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակԶախարովա. Զելենսկին Ուկրաինան վերածել է հսկայական մսաղացիՀայաստանյան 11 քաղաքական ուժեր հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին․ մանրամասներԿենտրոնական բանկը զգուշացնում է ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի մասինԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Սամվել ԿարապետյանԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինԱնչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետո․ ՆԳՆՌուսաստանի դեսպանը Գյումրիում մասնակցել է Ժողովրդական միասնության օրվան նվիրված միջոցառումներինԱվարտվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության գլխամասային գրասենյակի խուզարկությունը. փաստաբանՍպարապետ Վարդան Մամիկոնյանը խավարի մեջ է, իսկ այս գերյալը՝ լուսարձակների տակ. ԱյվազյանՍամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան»-ի դեմ իրականացվում է դասական ռեպրեuիա. Էդուարդ ՇարմազանովՈստիկանները փորձում են իր բնակարանից վտարել Մգեր ԱրմենիայինԸնդդիմադիր քաղաքական գործիչների մասնակցությամբ հանդիպում է տեղի ունենում Սամվել Կարապետյանի տանըNDTV. ԱՄՆ ընտրությունների արդյունքները կարող են ազդել Հնդկաստանի արտահանման վրաՀաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրաՊետական մրցանակ՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համարԱլեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինենԲանակը հրամանատար չունի․ Հայկ ՆահապետյանԿոնգրեսի ընտրություններում հանրապետականների պարտության պատճառը Իրանի հետ պատերազմն է. ԱՄՆ փոխնախագահ«Ուրարտու»-ն դեմ է քվեարկել ՀՖՖ կանոնադրական փոփոխություններինՍամվել Կարապետյանը դատարանում է. խափանման միջոցի հարցի քննությունը դեռ որևէ դատավորի չի մակագրվելՔՊ անդամները ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել են ԹՐԻՓՓ-ըՍամվել Կարապետյանից բացի ևս 8 հոգու նկատմամբ կալանք կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՌուսաստանը երբեք չի սպառնացել և չի սպառնում արտասահմանյան երկրներին․ ՊուտինԻնչի՞ դիմակավորված անձինք մի անգամ էլ Խաչատուր Սուքիասյանին պատկանող գործարաներ չեն մտնում․ փաստաբանՎարչապետն ընդունել է ՀՀ պետական մրցանակակիր Քեմ ՂաֆֆարիանինՀՅԴ Երիտասարդականը բարձրաձայնել է հայ գերիների և Արցախի էթնիկ զտման հարցերըՀԱՊԿ-ը կարևորում է Եվրասիայում անվտանգության հարցերի շուրջ համագործակցության խորացումըԵրեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Նարեկ ԿարապետյանԱպօրինի զենք-զինամթերք՝ Արարատի և Արմավիրի բնակիչների տներում. նախաձեռնվել է քրեական վարույթԵզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ տեղի է ունեցել թեմի քահանաների տարեկան ժողովըՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարանԹրամփը կարող է վրեժխնդիր լինել ԵՄ-ից ու ՆԱՏՕ-ից. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը ՀՀ ԱԺ-ումԱմենուր թանկացումներ են. Սա՞ էր «հպարտ» քաղաքացիներին խոստացված բարեկեցությունըԹրամփը ջախջախիչ պարտությո՞ւն է կրել․ ՆԱՏՕ-ն նոր ճակատ է բացում Ռուսաստանի սահմանինԳագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի վաղը՝ ժամը 10։30–ինԻշխանությունը ադրբեջանական պահանջները կատարելու նպատակով ձերբակալությունների նոր ալիք է սկսելՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀայաստանն այլևս ձեզ համար հարստանալու խոպան չի դառնա. թույլ չե՛նք տա. ՂազարյանՁերբակալվել է ՀԷՑ տնօրենների խորհրդի անդամ Վարդան Մակարյանը
Ամենադիտված