Սուարեսը վերադարձել է խաղադաշտ
Սպորտ
Ուրուգվայցի ֆուտբոլիստ Լուիս Սուարեսը իր առաջին հանդիպումն է անցկացրել իսպանական «Բարսելոնա»-ի կազմում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իսպանական մամուլը, «Բարսելոնա»-ն Ժուան Գամփերի անվան գավաթի մրցաշարի շրջանակում սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթել է մեքսիկական «Լեոն» ակումբին:
Սուարեսը այս խաղում գոլ չի խփել, բայց նույնպես հաղթանակ է տոնել՝ վերադառնալով խաղադաշտ ՖԻՖԱ-ի կողմից 4-ամսյա որակազրկման ենթարկվելուց հետո:
Այժմ Սուարեսի նկատմամբ կիրառված պատժամիջոցը մեղմվել է, և նա նորից դուրս է եկել խաղադաշտ: Ֆուտբոլիստին պաշտոնապես ներկայացրել են մարզական հանրությանը:
Ինչպես հայտնի է, ֆուտբոլի աշխարհի առաջնության Ուրուգվայ-Իտալիա ենթախմբային խաղում Սուարեսը կծել էր իտալացի ֆուտբոլիստ Ջորջիո Քելինիին, ինչի համար և ՖԻՖԱ-ի կողմից ենթարկվելէր 4-ամսյա որակազրկման:
Ֆուտբոլիստը դիմել էր Լոզանում գտնվող մարզական բարձրագույն արբիտրաժային դատարան՝CAS, բողոքելով ՖԻՖԱ-ի կողմից իրեն որակազրկելու դեմ, և CAS-ը մեղմել է այս պատժամիջոցը՝ Սուարեսին հնարավորություն տալով վերադառնալ ֆուտբոլ:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան