«Բորուսիա»-ի գործադիր տնօրենին նյարդայնացնում են Ռոյսի տեղափոխության մասին լուրերը
Սպորտ
Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեին նյարդայնացնում են Մարկո Ռոյսի տեղափոխության մասին խոսակցությունները: «Նյարդայնացնում է այն, որ ամեն մեկը կարծիք է հայտնում Մարկո Ռոյսի տեղափոխության վերաբերյալ' չնայած հասկանում եմ, որ ցանկացած մարդ էլ կարծիք հայտնելու իրավունք ունի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վատցկեի խոսքերը մեջբերում է Bild-ը:
Դորտմունդի «Բորուսիա»-ի առաջատար ֆուտբոլիստ Մարկո Ռոյսի պայմանագիրը «դեղիների» հետ լրանում է 2017 թվականին: Սակայն պայմանագրի կետերից մեկն այն է, որ հաջորդ մրցաշրջանից արդեն գերմանացի ֆուտբոլիստն իրավունք ունի փոխելու ակումբը:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան