«Բեշիքթաշ»-ի ֆուտբոլիստներին խոստացել են 1,4 միլիոն դոլար «Արսենալ»-ին հաղթելու դեպքում
Սպորտ
Ստամբուլի «Բեշիքթաշ» ֆուտբոլի ակումբի ղեկավարությունը թիմի խաղացողներին 1,4 միլիոն դոլար հավելավճար պարգևատրում է խոստացել Չեմպիոնների լիգայի հիմնական մրցաշարում Լոնդոնի «Արսենալ»-ին հաղթելու դեպքում:
Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով անգլիական ԶԼՄ-ները:
Անգլիական թիմը օբյեկտիվորեն ավելի ուժեղ է «Բեշիքթաշից», և նման խոշոր հավելավճարի խոստումը վկայում է, որ Ստամբուլի ակումբի ադմինիստրացիան փորձում է լրացուցիչ վճարումներով խթանել իր թիմի ֆուտբոլիստների հաղթելու մղումը:
«Արսենալ»-ի կողմից այս հայտարարության վերաբերյալ առայժմ կոնկրետ արձագանք չի եղել:


















































Ամենադիտված
Ձմերուկը դարձել է չորս հոգանոց ընտանիքի մահվան պատճառ