Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ) 

Գալուստ Սահակյանը և խորհրդարանական ուժերի մի խումբ ներկայացուցիչներ այցելել են Տավուշի մարզ

Քաղաքական

Ազգային ժողովի քաղաքական ուժերի' վերջերս հրապարակած քաղաքական հայտարարության արդյունքում, խորհրդարանում ներկայացված կուսակցությունների նախաձեռնությամբ օգոստոսի 16-17-ը ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանը և ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը երկօրյա այցով Տավուշի մարզում են եղել։ ՀՀ ԱԺ նախագահի և խորհրդարանականների առաջին հանդիպումը սահմանամերձ Մովսես համայնքի հենակետի դիրքապահների հետ է եղել։ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ ՀՀ և ԼՂՀ սահմանն երը պաշտպանող զինվորներն ու զինվորականները հակառակորդի՝ վերջերս իրականացրած դիվերսիոն գործողություններին տվեցին համարժեք պատասխան և հերթական անգամ ապացուցեցին հայ զինվորի ոգու անպարտելիությունը, Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը։

Խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները նշել են նաև, որ հայ սահմանապահները զգոն ու մշտարթուն են և լավ են գիտակցում, որ մեր հայրենիքի անվտանգության ու անձեռնմխելիության առաջին պաշտպաններն են, և մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է:

Պատվիրակության անդամների հետ ծավալված ջերմ և անկաշկանդ զրույցի ընթացքում մարտական հերթափոխ իրականացնող զինվորներն ու սպաները վստահեցրել են, որ օրվա ցանկացած պահի պատրաստ են դիմադրելու և հակառակորդին հակահարված հասցնելու։

Զինվորների հետ հանդիպումից հետո ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հանդիպել է Մովսես համայնքի բնակիչների հետ: Անդրադառնալով սահմանամերձ համայնքների խնդիրներին' ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ: «Այսօր բոլոր քաղաքական ուժերը համախմբվել են մի գաղափարի՝ հայրենիքի պաշտպանության շուրջ: Դուք Հայոց բանակի մի մասն եք, և անհրաժեշտության դեպքում մենք միասնաբար ոտքի ենք ելնելու մեր երկրի պաշտպանության համար»,- դիմելով համայնքի բնակիչներին՝ նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այնուհետև ԱԺ նախագահն ու խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները ներկա են գտնվելմեր երկրի սահմանները պաշտպանող զորամասերից մեկի՝ Մեհրաբի գնդի կազմավորման 14-ամյակի հանդիսավոր արարողությանը։ Ներկաները նշել են, որ զորամասն իր մեծ ներդրումն ունի Հայաստանի հյուսիսարևելյան դարպասները պաշտպանելու գործում և բարձր մարտունակության շնորհիվ կասեցնում է հակառակորդի ոտնձգությունները։
Խորհրդարանականները, շնորհավորելով զինվորներին և սպայական անձնակազմին տոնի կապակցությամբ, նշել են, որ, չնայած իշխանությունների հետ առկա խնդիրներին ու տարաձայնություններին, քաղաքական ուժերը միակամ են ժողովրդի և բանակի հետ երկրի անվտանգության պաշտպանության հարցում։

Զորամասի ակումբում կայացած հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշել է, որ առաջիկայում օրենսդրական բարեփոխումների արդյունքում կլուծվեն սահմանամերձ համայնքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ։

Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահը և պատգամավորները եղել են նաև սահմանամերձ Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Վազաշեն համայնքներում և դիրքերում: Հանդիպումների ընթացքում սահմանամերձ համայնքների բնակիչները խորհրդարանականների հետ զրուցել են իրենց մտահոգող հարցերի շուրջ: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս համայնքների բնակչության խնդիրները իշխանությունների ուշադրության կենտրոնում են, և ամեն ինչ արվում է խնդիրների լուծման ուղղությամբ։

Անդրադառնալով ՀՀ ԱԺ խոհրդարանական խմբակցությունների համատեղ հայտարարությանը և Տավուշի մարզ կատարած այցին՝ քաղաքական ուժերի ներկայացուցիչները նշել են, որ հակառակորդի կողմից ցանկացած ոտնձգություն արժանի հարված կստանա Հայոց բանակի մարտիկների կողմից, և քաղաքական բոլոր ուժերը կմիավորվեն հայրենիքի պաշտպանության շուրջ ու արժանի հակահարված կտան հակառակորդին։ Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայ ժողովուրդը ձեռք է բերել միավորվելու հատկանիշ, և քաղաքական ուժերն էլ հայրենիքին սպառնացող վտանգի դեպքում միշտ միավորվել են և կշարու նակեն այդպես: Ըստ պատգամավորների՝ դժվարագույն պայմաններում ժողովուրդը և քաղաքական ուժերը համախմբվում են և արտաքին թշնամուն միշտ կարողանում են հակահարված տալ:

Օգոստոսի 17-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և խորհրդարանի քաղաքական ուժերի ներկայացուցիչները հանդիպել են սահմանամերձ Բերքաբեր և Բարեկամավան համայնքների բնակիչների հետ: Բարեկամավանում նրանք մասնակցել են զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված խաչքարի բացման արարողությանը:

Երկօրյա այցի ավարտին Տավուշի մարզի Բերդ համայնքում ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ներկա է գտնվել Մեղրի և հատապտուղների փառատոնին: ՀՀ ԱԺ նախագահն այցելել է նաև Տավուշի պատմամշակութային թանգարան:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վարդուհի Վարդանյանի հարսը հղի է. զույգը սպասում է երկրորդ բալիկին Վրաստանի Թելավի քաղաքում ջրհեղեղ է (տեսանյութ) Իրաքի վարչապետը կմեկնի Վաշինգտոն Գագիկ Ղազարյանը ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնության բրոնզե մեդալակիր է Սվիրիդենկոն հաստատել է իր հրաժարականը Ուկրաինայի վարչապետի պաշտոնից Ռուսաստանը սահմանափակել է երկաթուղային հաղորդակցությունը Ֆինլանդիայի հետ Իսակովի պողոտայում բшխվել են «Mazda»-ն և «ՎԱԶ-2106»-ը․ վերջինս գլխիվայր շրջվել է ԱՄՆ ԶՈւ վերջին անoրինական գործողությունների կապակցությամբ անցումը Հորմուզի նեղուցով ներկայումս անհնար է․ ԻՀՊԿ Շոգի ալիքը չի նահանջում. Մեծ Բրիտանիայում հրդեհների վտանգը տարածվում է ՌԴ ԶՈւ-ն խոցել է Ուկրաինայի ԶՈւ վառելիքաէներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքները. ՊՆ Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)«ՔԿ-ն գործ «կարելու» հրահանգ է ստացել ու «կարել» է». Թևանյան 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Վիճաբանություն եւ կրակոցներ Վաղարշյան փողոցում. կա 2 վիրավոր. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված մեքենաներ Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով զnհվել է ավելի քան 4300 մարդ Գերհզոր քառյակը հայտնի է․ ԱԱ-2026 Թրամփը պատմել է սենատոր Լինդսի Գրեմի հետ վերջին զրույցի մասին՝ նրա մահվանից առաջ Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին Վարդավառը՝ Երևանի կենտրոնում (լուսանկարներ)Հարավային Կորեան առաջին անգամ արտակարգ նախազգուշացում է հայտարարել ծայրահեղ շոգի պատճառով Սպերցյանը կհասնի մեծ հաջողությունների. սաուդցի գործակալը՝ հայ ֆուտբոլիստի մասին Էրդողանի նվիրած ատրճանակը Ստուբը հանձնել է ոստիկանությանը Ռուսաստանի ԿԸՀ-ն ստացել է բոլոր ընտրական հայտերը Լինդսի Գրեմի մահից հետո Նեթանյահուն պատրաստվում է մեկնել ԱՄՆ Թբիլիսիում հինգ դեռահաս է ձերբակալվել՝ կողոպուտների և գողությունների կասկածանքով Մոսկվայից Երևան նոր ավտոբուսային երթուղի է գործարկվել Ուկրաինայում սպասվում են կադրային խոշոր փոփոխություններ. Զելենսկի Արարատյան դաշտում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան Օմանը կանչել է Իրանի դեսպանին՝ իր տարածքին ԱԹՍ-ների հարվածներից հետո Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում. հասցեներԼիանա Վանոյանը կրկին վիրահատության է դիմել. հայտնի է պատճառը (տեսանյութ) Սթոուն Մամբոն՝ «Նոա»-ի նոր ֆուտբոլիստը. պաշտոնական Առաջիկա օրերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում Մոսկվայի մերձակայքում ավելի քան 20 ԱԹՍ է խոցվել Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. Փաշինյան (տեսանյութ)Իսրայելը նախապատրաստվում է Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողության Ռուս-ուկրաինական հակամարտությունում բեկման մասին խոսելը վաղաժամ է Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթի մեկնումն ու ժամանումը հետաձգվել է Լինդսի Գրեմի պակասը շատ է զգացվելու. Թրամփ Գյումրիում երեխաները ջրում են մեքենայից իջնող Շիրակի մարզպետին (տեսանյութ) Բագրատ Սրբազանը ջուր ցողեց հավատացյալների վրա (տեսանյութ) Զբոսաշրջիկներին զգուշացրել են սպասվող ուժգին շոգ եղանակի մասին Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին և մահացել Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 12-ինՆպատակս Նորվեգիային փառաբանելն էր․ Հալանդ
Ամենադիտված