Հրազդանում «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետը բախվել է «Օպել»-ի
Արտակարգ Պատահար
Հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում օգոստոսի 18-ին' ժամը 18.20-ին, ահազանգ է ստացվել, որ «աջ սրունքի մեծ ոլորքի միջին 1-3-րդ փակ բեկորային կոտրվածք, տեղաշարժ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 20-ամյա երիտասարդ և հայտնել, որ վնասվածքը ստացել է հեծանիվից վայր ընկնելու հետևանքով: Մեկնած օպերատիվ խումբը պարզել, որ նույն օրը' ժամը 18.10-ի սահմաններում, «Սուզուկի» մակնիշի մոտոցիկլետը Միկրոշրջան թաղամասի թիվ 73 շենքին հարակից ճանապարհին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի:
Մոտոցիկլետի 20-ամյա ուղևորը ստացել է նշված վնասվածքները: Կատարվում է քննություն:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան