Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն գնդակներ փոխանակեցին
Սպորտ
Ֆուտբոլի Իսպանիայի սուպերգավաթի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ»-ը և «Ատլետիկո»-ն չկարողացան պարզել հաղթողին:
Հանդիպման հաշիվն առաջինը բացեցին «արքայական» ակումբի ֆուտբոլիստները և այն էլ` երկրորդ խաղակեսի վերջնամասում: Գոլի հեղինակ դարձավ «Ռեալ»-ի նորեկ Խամես Ռոդրիգեսը: «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստներին հաջողվեց ետ բերել կորցրածը և խաղի ավարտից երկու րոպե առաջ' անկյունայինի խաղարկումից հետո Ռաուլ Գարսիան
հավասարեցրեց հաշիվը: Հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:
Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 23-ին:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան